Wednesday, 25 September 2019

Բարև Գյումրի, մենք էլ եկանք...

Դե դուք ասեք սիրուն քաղաք, ես էլ ձեզ հուշեմ Գյումրին…



Տանջված, քանդված ու կրկին  ոտքի կանգնած Գյումրի… նույնիսկ արդեն ԻՄ Գյումրի… Մութ երկինք, սև ամպեր, որոնք գոռգոռոմ էին, իսկ ներքևում թնդում էր միայն ջերմությունն ու ուրախությունը…
Բարև Գյումրի, մենք էլ եկանք…
Ինչ տոն և ուրախություն առանց մեզ: Ամսի 20-ին արդեն հարազատ դարձած խմբով ճամփա ընկանք հարազատ դարձած Թռչկանը, որին հաջորդում էր Գյումրին…
Քամի, որը սողոսկում էր մինչև ոսկորներդ՝ սառեցնելով մարմինդ, և Գյումրի, որը կոտրում էր բոլոր սառույցները՝ վերածնելով մեջիդ կրակն ու աշխույժությունը:
Կապ չուներ, որ քամի էր, Գյումրին մեզ պատշաճ դիմավորեց…
Մի բաժակ թեյով կանգնած փողոցում՝ լսում էինք երգեր, որոնք հնչում էին  փողոցի մի ծայրից մյուսը: Դե մի բաժակ թեյ վերձրու ու սկսիր թափառել քաղաքով: Երգը քամուն էր փոխարինում, որը մտնում էր ներսս ու սկսում ռիթմով տաքացնել, իսկ ես հիացած նայում էի փողցներին, որոնք տարբեր պատմություններ ունեն: Տարբեր անկյուններ, որտեղ պատերի վրա կան տարբեր մտորումներ:
Գյումրում էլիտար շենքեր կառուցելու փոխարեն պահպանված էր ՀԻՆԸ: Որովհետև էդ բարի մարդկանց պետք չի էլիտար շենքեր կամ էլ այլ ճոխություններ, իրենց ՀԻՆԸ ավելի կարևոր է նրանց համար, քան էլիտար շենքերն իրենց սառնությունով, դատարկությամբ ու  շվայտ ճոխությամբ: Անցնելով հին վարսավիրանոցի կողքով՝ ուղղակի անկարող էի չմտնել: Հիշում եմ, թե ինչպես արագ-արագ ներս մտանք, նույնիսկ առանց հարցնելու կարող ենք, թե ոչ… ապշած սկսեցինք ուսումնասիրել: Դե էլ ինչ հարցնեինք էդ բարի մարդկանցից, պատասխանը էսպես, թե էնպես դրական էր լինելու:
Էս ամեն ինչից հետո, մեզ էր սպասում Կապսը իր գժություններով: Տաքանալու համար երգ միացրեցինք ու սկսեցինք ջիգյարով պարել: Դե ճամփորդությունների ժամանակ ախր ինչ քնել է, հազիվ դասերից կտրվել ենք, որ իրար հետ շփվենք: Գիշերվա հազարի սովորությունը չխախտելով՝ հավաքվեցինք, սկսեցինք հումորային մեր երեկոն: Մի պահ հեռուստացույցին նայեցինք, տեսանք մեր սիրելի ֆիլմը ու մեր փոքրիկ սենյակը վերածվեց «գյումրվա կինոթատրոնի»: Լռության մեջ էլ լույսը բացվեց, չիմացանք, ով ինչպես քնեց, բայց մի բան հաստատ է՝ օրերը ուսումնական էին, հավեսով էին, գժություններով էին ու միշտ հիշվող:
Դե հիմա ասեք էսքանից հետո, ոնց կարաս չսիրես Գյումրին…

Լուսանկարները` Եվա Բերբերյանի



































No comments:

Post a Comment