Tuesday, 3 September 2019

Ամուլսարի հետքերով բացահայտեցի Ջերմուկ քաղաքը...



Ամեն անգամ համացացնում տեսնելով նկարներ Ջերմուկ քաղաքի ջրվեժից, ինչ-որ ցանկություն էր մեջս առաջանում գնալու այնտեղ:


Ամեն անգամ թերթելով նկարները ինքս ինձ խոստանում էի, որ պետք է մոտակա օրերս անպայման գնամ և բացահայտեմ Ջերմուկը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգառում էր:


Այս անգամ նույնպես պրպտում էի համացանցը, երբ տեսա ընկեր Մարթայի հայտարարությունը <<Գիտելիքի օրը Ամուլսարի գագաթին>>: Թե ինչ արագությամբ հայտագրվեցի, ես ինքս էլ չեմ հիշում:


Մինչ հայտարարությունը տեսնելը, տան արդիական թեմաներից մեկն էր Ամուլսարը: Ընտանիքիս անդամները բաժանվում էին երկու խմբի` «Ես կողմ եմ հանքի շահագործմանը», «Ես կտրականապես դեմ եմ...», ուստի ընկեր Մարթայի հայտարարությունը նպաստեց և' իմ Ջերմուկ գնալուն, և' Ամուլսարի խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար


Ամառը եզրափակելով գնացինք Ջերմուկ: Ինչպես միշտ երգով, պարով և ուրախ տրամադրությամբ հասանք Ջերմուկ: Մի տեսակ չէի հավատում, որ գտնվում եմ հրաշագեղ և փոքրիկ Ջերմուկում: Փոքր քաղաք, մաքուր օդ և մարդիկ, ովքեր պայքարում են իրենց փոքրիկ քաղաքի համար:

Վերջապես գնացինք ջրվեժի մոտ ու հասկացա, որ էսքան ժամանակ չեմ իմացել, թե որն է իրական գեղեցկությունը: Զմայլվելով ջրվեժով, նկարվելով` հերթը եկավ հասավ ճոպանուղուն: Ցանկությունս այնքան մեծ էր ճոպանուղի նստելու, որ մի կողմ դրեցի վախերս և նստեցի: Իրականում այդքան էլ սարսափելի չէ, երբ ճոպանուղու վրա ես, քանի որ այդ ընթացքոմ վայելում ես բնությունը և մաքուր օդը, որը դժվար հանդիպես Երևանում: Ուստի ևս մեկ ճամփորդություն և մեկ հաղթահարված վախ:

Քանի որ տեսանք գեղեցիկ ջրվեժը, ճոպանուղին էլ նստեցինք, որոշեցինք վերադառնալ  մեր ճամփորդության թեմային՝ Ամուլսարի խնդրին և քննարկում կազմակերպեցինք: Այգում մի նստարանի վրա նստեցինք, ադի-բուդի ուտելով սկսեցինք մեր քննարկումը: Քննարկաման ընթացքում եկա մի եզրահանգման, որ ոչ կողմ եմ, ոչ էլ դեմ: Մի կողմից տանջող հարցեր են, որոնք բերում են դեպի կողմ լինելը, իսկ մյուս կողմից փաստեր, որոնք էլ իրենց հերթին բերում են դեպի դեմ լինելը:

Երեկոյան, սովորությանը համաձայն, նստեցինք մի սեղանի շուրջ և սկսեցինք մեր հումորները, որին զուգորդում էր մեզ հետ կատարված ծիծաղելի դեպքերը: Գիշերը ինչպես միշտ քնելու փոխարեն զրուցում էինք քանի որ ամեն ճամփորդության ժամանակ մենք բացահայտում ենք մեր ընկերներին, ինչու չէ նաև ինքներս մեզ, իսկ մենք առիթը բաց չթողեցինք: Արդեն չգիտեինք ինչ անել, հիշեցինք որ մի հեռուստացույց ունենք: Մի կերպ միացրեցինք, պարզվեց ունի ընդհամենը երկու ալիք: Որից մեկը ոչնչ ցույց չի տալիս, իսկ մյուսով էլ ինչ-որ սերիալ էր, որի անունը անկեղծ ասած չեմ էլ հիշում: Չհաշված այն փաստը, որ հեռոստացույցը կանաչ էր ցույց տալիս էդ գիշերվա կեսին բոլորով կլանված էդ սերիալն էինք նայում չհասկանալովով ում բարեկամն է:

Առավոտյան վերջապես պետք է գնայինք մեր Ամուլսարը տեսնեինք: Բեռնատարի մեջ էդ 17 սովորողս և 3 ուսուցիչներով լցվեցինք և իրարից բռնված գնացինք: Բեռնատար նստելուց և դխկդխկալով գնալուց հավես բան չկա:)  Հասանք մի հսկայական վերելքի, բոլորով ապշած, թե ոնց էդ մեծ վերելքը պետք է բարձրանանք էդ մեծ  բեռնատարով: Մեր տղաներից մեկը լարվածությունը ցրելու համար ասաց. «Էրեխե~ք, արագ-արագ թիավարեք, թիավարեք, որ բարձրանանք»: Ու բոլորս անկախ մեզնից սկսեցինք «թիավարել»: Մի փոքր ուշքի գալուց հետո՝ սկսեցինք էդ սարերում բարձր-բարձր ծիծաղել: Բայց մեզնից գոհ թե բա «թիավարցինք» ու բարձրացանք, էնպես որ հենց վերելեք տեսնեք սկսեք «թիավարել»: Սարը բարձրանալը իրապես շաատ դժվար էր: Մագլցում էինք վերև, խոտերը ծակծկում էին, արևը՝ այրում: Իսկ իջնելն ավելի դժավար էր: Արժեր այդ դժվարությունը անցնել, որպեսզի հիանայինք Ամուլսարի բարձունքից բացվող հիանալի տեսարանով:

Վերադառնալիս՝ ճանապարհին տեսանք Լիդիանի հսկայական սարքավորումները և անկեղծ ասած, ցավ ապրեցի, որ էդ տուրիստական քաղաքը կարող է վերածվել հանքարդյունաբերականի:

Հիշում եմ Ջերմուկցի երեխաներին, ովքեր առավոտյան մի կերպ քնից արթնացած գնում էին իրենց սեպտեմբերի 1-ի տոնախմբությանը, իսկ ես ինձանից գոհ, որ ուսումնական տարիս սկսեցի թարմ տեղեկությոններով, հավես ճամփորդությամբ, ինչու չէ նաև ընտիր հանգստությամբ:
Ֆոտոշարքը` Անուշ Թադևոսյանի

















No comments:

Post a Comment