Wednesday, 16 October 2019

Ժողովրդագրական խնդիրներ

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի 

  • Ի՞նչ եք հասկանում ժողովրդագրական հիմնախնդիր ասելով
Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ ուտելիքով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդությունների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն: Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից էլ մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը:

  • Ինչպե՞ս է արտացոլվում զարգացած երկրներում
Զարգացող երկրներում 2025 թվականին  սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ:

  • Ինչպե՞ս է արտացոլվում թույլ զարգացած երկրներում
Թույլ զարգացած երկրներում բարձր է ծնելիությունը քան զարգացած երկրներում: Այս թվերը փաստում են դրա մասին՝ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ: 

  • Ինչպիսի՞ ժողովրդագրական խնդիրներ եք տեսնում Հայաստանում, բերեք օրինակներ նաև շրջապատից
Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի` արտագաղթ, տարեցների թվի ավելացում, ծնելիության ցածր ցուցանիշ եւ այլն: Իսկ մարտահրավերների պատասխանները գտնելն արդեն կենսական հարց է: Հայաստանում աղքատությունը գնահատվում է 35 տոկոսից ավելի, բարձր են նաեւ գործազրկությունն ու արտագաղթը, ունենք տարածքային համաչափ զարգացման խնդիր: «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» համաժողովը, որը նախաձեռնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, նպատակ ունի ներկայացնել ժողովրդագրական մարտահրավերների խորքային ուսումնասիրություններն ու համապատասխան լուծումները:
  • Ժողովրդագրական հիմնախնդիրների լուծմանն ուղղված ինչ քայլեր,միջոցառումներ են արվել
Չնայած 20-րդ և 21-րդ դարերում բնակչության աճը աճել է, այն կարող է դանդաղեցվել, դադարեցվել և շրջվել: ՄԱԿ-ի առավել լավատես սցենարի համաձայն, համաշխարհային բնակչության կայուն կրճատումը կարող է տեղի ունենալ տասնամյակների ընթացքում:Մենք պետք է գործողություններ ձեռնարկենք մեր այստեղի ազդեցությունը նվազեցնելու համար, այդ թվումսպառումը կայուն մակարդակի հասցնելու միջոցով:
Ամենաարդյունավետ քայլը, որը մենք կարող ենք ձեռնարկել երկու նպատակների հասնելու համար `մեր շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում և բնակչության աճի դադարեցում, մեր ընտանիքի չափն է սահմանափակել:

Նշված կետերի շուրջ անել ուսումնասիրություններ,թարգմանություններ, բերել կոնկրետ երկրների վիճակագրական տվյալներ:
Դիտեք հոլովակները, որոնք կօգնեն խնդիրներին ավելի լավ ծանոթանալ՝

Աղբյուրները՝ 1, 2, 3 

No comments:

Post a Comment