Հոկտեմբերի 14-18
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5. Հայկական հարցի միջազգայնացումը.
- 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը:
Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54/. - «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:/գրավոր/
19-րդ դարի կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրության ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ 18-րդ դարի վերջերին, կոչվեց Արևելյան հարց։ Այդ հարցի դրսևորումներից էր Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր երկրների վեճը։
Հետագա սրումը 1853 թվականին բերեց ռուս-թուրքական պատերազմի։ Ռուսները պարտություն կրեցին։
Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրության ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս և շուտով Հայկական հարց անունով հայտնվում միջազգային դիվանագիտության կիզակետում։
- Վերլուծել Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:/գրավոր/
No comments:
Post a Comment