Thursday, 10 October 2019

Իրավունքի աղբյուրների տեսակները

Ներպետական իրավունք

Իրավունքի աղբյուրների տեսակները բազմազան են, կախված թե որ իրավական ընտանիքին է պատկանում տվյալ պետությունը: Պատմականորեն իրավագիտությանը հայտնի բազմաթիվ իրավունքի աղբյուրների տեսակներից, այժմ առավել կարևոր և ավելի տարածված են իրավական սովորույթը, նորմատիվ-իրավական ակտը, պայմանագրերը, դատական նախադեպերը և այլն: Մի շարք պետություններում իրավունքի աղբյուրների թվին է դասվում նաև կրոնական տեքստեր պարունակող գրքերը, օրինակ` Ղուրան, Տանախ և այլն: Հռոմեական իրավունքի զարգացման ուշ շրջանում իրավունքի աղբյուր էր հանդիսանում նաև հռոմեական իրավաբանների գործունեությունը, Մագիստրների էդիկտները և այլն[3]:

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքի աղբյուրները թվարկված են Արդարադատության Միջազգային դատարանի կանոնադրության մեջ, ըստ որի Դատարանը, որը պարտավոր է իրեն հանձնված վեճերը կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա, կիրառում է.
  • ա) միջազգային կոնվենցիաները, ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ, որոնք սահմանում են վիճող պետությունների կողմից հստակորեն ճանաչված կանոններ,
  • բ) միջազգային սովորույթը` որպես համընդհանուր պրակտիկայի ապացույց` ճանաչված որպես իրավական նորմ,
  • գ) քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքները,
  • դ) 59-րդ հոդվածում նշված վերապահումով` տարբեր ազգությունների հանրային իրավունքի բնագավառի առավել որակյալ մասնագետների դատական որոշումները եւ հայեցակարգերը` որպես օժանդակ միջոց իրավական նորմերի սահմանման համար:

No comments:

Post a Comment