Thursday, 10 October 2019

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.

  • Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 28-36/.
  • Ներկայացրե՛ք  և գնահատեք ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը:

Գյուլիստանի հաշտության պայմանագիր 

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար: 

Նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828թ.-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց:

 

Թուրքմենչայի հաշտության պայմանագիր

1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչա գյուղում կնքվեց Թուրքմենչայի և Ռուսաստանի միջը պայմանագիր, որը վերջ տվեց 1826-1828թթ ռուս-պարսկական պատերազմին։ Ըստ պայմանագրի Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտաորվում էր վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով ռազմատուգանք: Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու իրավունքը տրվում է միայն Ռուսաստանին: Ռուս վաճառականները ազատ առեվտրի իրավունք են ստանում Պարսկաստանում:  Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին էր տրվում Ռուսական Կայսրությանն անցած տարածքները 1 տարվա ընթացքում։ Այսպիսով 1828-29թթ. Պարսկաստանից շուրջ 45 հազար մարդ գաղթեց և բնակվեց Երևանի և Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվեցին պետական հարկերից ու տուրքերից։

Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդեց Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում, նպաստեց ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում, և թուլացրեց Անգլիայի դիրքերը Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով հայ ժողովուրդը ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից։

No comments:

Post a Comment