Saturday, 5 October 2019

Ստորոգյալ

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերի։ Ստորոգյալները լինում են պարզ և բաղադրյալ։ Պրզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝
Խումբը երգում է ։
Օրը բացվեց։
Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է գոյականով, ածականող, թվականող, դերանունով, դերբայով և օժանդակ բայով։ Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող որևէ խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ օժանդակ բայը հանգույց։
  1. Աղջիկը գեղեցիկ է։
  2. Հաղթողները իմ ընկերներն էին։
  3. Պարտվողները այդ չորսն էին։
  4. Միրգը շատ հասած էր։

No comments:

Post a Comment