Saturday, 5 October 2019

Ուսուցչիս...

Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտՌալֆ Էմերսոն․․․ 

Փոքր ժամանակ միշտ ասում էի <<Մամ, դասատու լինելը հեշտ բանա չէ՞>>
Միշտ բացասական պատասխան ստանալով՝ սկսում էի վիճել մորս հետ։ Վեճը միշտ սահմանափակվում էր մորս խոսքերով. <<Երբ փորձես մեկ օր ուսուցիչ լինել, այդ ժամանակ հարցիդ պատասխանը ինքդ կունենաս>>։ 

Հետո դպրոցում հնարավորություն ունեցա մասնակցելու <<Սովորող սովորեցնող>> նախագծին։ Պար էի սովորեցնում մեր կրտսեր սովորողներին։

Սովորեցնելով հասկացա, որ ամենաբարդ գործը, որը երբևէ եղել է, կա ու կլինի ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե ցանկանում ես լինել ԼԱՎ ուսուցիչ, պետք է ցանկացած աշակերտի հետ, կապ չունի ընդունակ է, թե ծույլ, փորձես շփման եզրեր գտնել, սուզվել նրա ներաշխարհ, ներառե դասապրոցեսքաջալերել և վերջապես ՍԻՐԵԼ, քանի որ ցանկացած աշակերտ զգում է՝ տվյալ ուսուցիչը սիրում է իրեն, թե ոչ։ 

Ամեն դասարան ունի իր դժվարությունները: Ասում են, եթե աշակերտը դասը չի յուրացնում, ապա մեղավորության մեծ բաժինը ուսուցչինն է:  Սուտ է:

Առաջին դասարանում տանջվելով գրել ու կարդալ էինք սովորում, առաջին քայլերն էինք անում դեպի նոր աշխարհ, մինչդեռ չէինք գիտակցում, որ դա ամենաչնչինն է, որ կարող էինք անել:


Հիմա ես սովորում եմ մի հաստատությունում, որտեղ կա ընկերություն ուսուցչի և աշակերտի միջև, որը ամենակարևոր չափանիշներից մեկն է: Ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ արդեն ինձ հարազատ դարձած մարդկանց հետ: Ամեն մի ուսուցչի հետ տարբեր թեմաների շորջ զրուցում, բանավիճում, և ինչու չէ նաև հակասում միմյանց:
Էկոլոգիայի ուսուցչուհու հետ ծանոթանում էկոլոգիական խնդիրներին, սովորում և տեղեկացվում այնպիսի բաների մասին, որոնցից նույնիսկ գաղափար էլ չունեի տարիներ  առաջ: Անգլերենի ուսուցչուհու հետ սովորում ենք բառերի փնջեր` խոսքը բարելավելու համար: Պատմության ուսուցչի հետ պրպտում ենք երկրի հին պատմությունը և այլն:

Նրանք մարդիկ են, ովքեր ինձ սովորեցրին, որ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ մեկ քայլ առաջ գնալու խորհրդանիշն է: Որ չկա <<Ես չեմ կարողանում, դրա համար էլ չեմ սովորում>> արտահայտությունը: Կա նպատակ և նպատակակետ, պետք է հասնել դրան ցանկացած գնով:

Իսկ վերջաբանի համար ուզում եմ շնորհավորել ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ովքեր ամեն հարցում կողքիս են և կօգնեն ցակացած ժամին, լինի դա վաղ առավոտ, թե ուշ գիշեր:  

No comments:

Post a Comment