Նոյեմբերի 18-22
Թեմա՝
- Երիտթուրքերի հեղաշրջումը և արևմտահայությունը: /էջ 95-97/
- Հայկական հարցը 1912-1914թթ: /էջ 98-102/
- Ե՞րբ ստորագրվեց ռուս -թուրքական համաձայնագիրը: Պարզաբանե′ք դրա բովանդակությունը և գնահատ′եք այդ փաստափուղթը:/գրավոր/
Ընդհանուր առմամբ, Ռուս-թուրքական համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր համարվում հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի առարկա էր դարձել դեռևս 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում (61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ Հայկական վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը հայկական հարցում, դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը, ինչը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման համար։ Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որը վերջիններս ակնկալում էին։ Այն նույնիսկ մի քայլ հետ էր քննարկման ներկայացված նախագծից, որը նախատեսում էր հայկական միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մուսուլմաններով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպական տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես՝ քրիստոնյաներից ու մուսուլմաններից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի հետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների(Բալկաններից գաղթած մուսուլմաններ) վերաբնակեցման արգելում արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես՝ Կիլիկիայի վրա և այլն։ Հետագայում թուրքական կառավարությունը մշակում և Կոստանդնուպոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) է հանձնում նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները՝ նրանց փաստորեն վերածելով թուրքական պաշտոնյաների։ Բարենորոգումների ծրագիրը նույնպես մնում է թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ է համարում համաձայնագիրը, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չեն հասցնում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։
No comments:
Post a Comment