Սխալ ճիշտ
| խոսքը գնում է ընկերոջ մասին | խոսքը ընկերոջ մասին է |
| պետք է ասել, պետք է նշել, ուզում եմ տեղեկացնել | ի դեպ, ի միջիայլոց |
| այսինչի կողմից ասվել է | այսինչն ասել է |
| նա մի կողմից ծուլանում էր, մյուս կողմից փորձում ավարտել | նա ծուլանում էր, միաժամանակ փորձում ավարտել — կամ — թեև նա ծուլանում էր, բայց փորձում էր ավարտել |
| քեզ մոտ կստացվի | դու կհաջողես, հաջողության կհասնես |
| նուռը իրենից ներկայացնում է սննդարար միրգ | նուռը սննդարար միրգ է |
| ինչո՞ւմն է բանը | ի՞նչ է պատահել, ի՞նչ կա, ի՞նչ է եղել |
| հարցը բարձրացնել | հարցը քննարկել/շոշափել/արծարծել/բարձրաձայնել/վեր հանել |
| ակնոցներս տուր | ակնոցս տուր |
| ակնոց/ձեռնոց/գլխարկ հագնել | ակնոց/ձեռնոց/գլխարկ կրել/դնել |
| դասել շարքը/թիվը/կարգը | դասել շարքին/թվին/կարգին |
| նպատակ հետապնդել | նպատակ ունենալ, նպատակադրվել |
| անհայտ կորած | անհետ կորած |
| ծանոթացա թանգարանի հետ | ծանոթացա թանգարանին |
| էլ ավելի | ավելի |
| լայն հասարակություն | հասարակության շատ շերտեր/խավեր |
| պարտվել մեկին | մեկից պարտվել |
| ճաշ պատրաստել | ճաշ եփել |
| դասը պատրաստել | դասը սովորել |
| գնի թանկացում | գնի բարձրացում, գնի աճ, ապրանքի թանկացում |
| ինձ հրավերք է ուղարկել | ինձ հրավեր է ուղարկել |
| անգլերեն լեզու | անգլերեն |
| մեղանչեցի հանուն հանգիստ խղճի | մեղքս քավեցի/ապաշխարեցի/,մեղքս խոստովանեցի հանուն հանգիստ խղճի |
| հոգեբարձու | հոգաբարձու |
| այսօր առավել, քան երբեք | այսօր առավել, քան երբևէ |
| չոր գինի | դառը գինի |
| ծնունդդ շնորհավոր | ծննդյանդ տարեդարձը շնորհավոր |
| չեմ ուզում կրկնվել | չեմ ուզում կրկնել |
| սառեցի/ սառչեցի | սառա |
| հանգեց | հանգավ |
| հագցրեցի | հագցրի |
| բարետես արտաքինով աղջիկներ | բարետես աղջիկներ |
No comments:
Post a Comment