Wednesday, 27 November 2019

Վերջին տերևը...

Պայքարը թեժ էր: Հիմանակնում էս օրերին սկսվում է էդ մեծ պայքարը: Մի ծառ ու մի տերև...
Գետինը արդեն իր ոսկեզօծ գորգը փռել էր... Ամեն անցնողի ոտնաձայնրի հետ լսվում էր խշխշյունը: Մարդիկ եղանակը անիծելով թե բա. էլի ցեխ... էս անձրևն էլ մի կողմից...
Համառ պայքարող երկու տերև էին, իրար գրկած չէին ուզում բաժանվել, չէին ուզում միանալ մյուսներին, դե մեկմեկու ներկայությունը բավարար էր իրենց: Սառը քամին էլ մի կողմից...Ամուր պահել էին մեկմեկու, ախր նոր էին գտել իրար: Իրենք լրացնում էին մեկը մյուսին, մեկը մյուսին տաքացնելով դիմանում էին, որ քամին չպոկի, չտանի և վերջապես չբաժանի իրենց... 
Հիշեցին իրենց ծանոթությունը` վաղ գարուն էր, փոքր տարիքից գտան իրար: Երկուսնել համառ էին, ինքնասածի: Ամեն անգամ կռվում էին, բայց և այնպես էին իրար սիրում: Հպարտ էին, չէին խոստովանում, որ սիրում են, երանի իմանային, թե ինչ է իրենց սպասվում, երևի ժամանակ էլ չկորցնեին, որ ասեին, որ սիրում են իրար, որ տարված են մեկը մյուսով: 
Հետո հիշեցին, թե ինչպես իրար սեր խոստովանեցին: Պատահաբար ստացվեց... Էլի քամին էր պատճառը, մրսեցին, գրկեցին իրար ու հասկացան, թե ինչքան երջանիկ են մեկը մյուսի գրկում: Եթե իմանային, որ էդ նույն քամին է իրենց բաժանաելու, երևի չսպասեին քամու հոսանքին, որը միացրեց իրենց, երևի շուտ կգրկեին իրար: 
Հիմա ափսոսում են... ափսոսում են կորցրած ժամանակի համար: Քամին էլ ավելի ուժեղ լարեց իր հոսանքը, որպսզի բաժանի իրենց, բայց չստացվեց, դե փոքրուց համառ էին չէ՞
Փոթորիկներ են եռում իրենց ներսում, բայց արտաքուստ այնքան ուրախ են: Մեկը մյուսին օգնելու համար ուրախ էին ձևանում... 
Կամաց-կամաց քարանում էին` քամու սառը հոսանքից, բայց դեռ համառ էին, դեռ իրար ամուր գրկած էին:
Քամի... Չպոկեց, բայց սառեցրեց երկուսին... լավ է, գոնե չզգացին, թե ինչպես պոկեց նրանց: Քարացան մեկմեկու գրկում... Քարացան, հետո փշրվեցին...

No comments:

Post a Comment