Գրում եմ Ձեզ… Գրում, ու դիմում, որ չգնաք մեր դպրոցից, որ մնաք ու դասավանդեք մեզ արդեն հարազատ
դարձած առարկան՝ իրավագիտությունը:
Հիշում եմ, թե ինչքան
չուզելով էի մասնակցում էդ դասերին՝ մինչ
Ձեր գալը: Ինչքան էի փորձում բացակայել էդ օրը, որ չմասնակցեմ էդ դասին: Ձեր առաջին
դասին ներկա
չէի… Ընկերուհիս զանգեց
ասեց. <<Անն, բախտդ բերեց, էնքան լավ դասատուա էկել, էնպես որ սրանից հետո
անպայման կգաս, շատ լավ դասատուա, հաստատ կհավանես:>>
Դե իսկ ես՝ անհամբերս, սպասում էի, թե երբ է գալու էդ օրը, որ
տեսնեմ Ձեզ: Վերջապես տեսա... Դասից հետո, մենակ Ձեր դասի մասին եմ խոսել, ում տեսնում
էի սկսում էի էդ դասի մասին պատմել: Մի տեսակ շատ ջերմ մթնոլորտ էր տիրում Ձեր դասին:
Դասը հենց սկսվում էր էլ ցանկություն չունեի, որ ավարտվեր:
Հետո կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ շաբաթվա մեջ անհամբեր
սպասում եմ չորեքշաբթի օրվան, որ էդ դասին մասնակցեմ: Ինչքան էլ վատառողջ էի լինում,
միևնուն է գալիս էի:
Սկսեցինք խաղարկային դատարանը: Էդ էր ու էդ, որ վտահ մտա տուն
ու մամայիս ասեցի. <<Մամ, ես հստակ որոշեցի, իրավաբան եմ ուզում դառնամ >> Փոքրուց սիրել եմ էդ մասնագիտությունը, բայց միշտ մի բան խանգարում էր: Մամաս էլ. <<
Էդ բա ո՞նք որոշեցիր>> ասեցի. <<Մամ, էսօր մեր ընկեր Լուսինեի հետ խաղարկային դատարան էինք կազմակերպել, խաղում էինք, մի տեսակ նենց հոգեհարազատ թվաց էդ գործը, ընկեր Լուսինեն էլ
նենց մատչելի էր բացատրում, որ ավելի հաճույքով էի սկսում աշխատել, որը կարծում եմ՝
հանգեցրեց իմ հստակ որոշմանը>>
Իմ ապագա մասնագիտության վերաբերյալ շատ քննարկումներ են եղել
մորս հետ: Մամաս առաջարկում էր էդ մասնագիտությունը: Դե արդեն որոշել էինք, որ վերջ,
ուրեմն կընդունվեմ իրավագիտության բաժինը: Բայց մի բան էն չէր, մի բան խանգարում էր:
Իսկ հիմա արդեն հասկանում եմ, թե ինչքան շատ եմ սիրում իմ ապագա մասնագիտությունը,
իսկ աշխատանքի մեջ ամենակարևոր բանը դա՝ սերն է:
Հիմա կրկին դիմում եմ Ձեզ, և ուզում ասել, թե ինչքան մեծ բան
եք արել Դուք ինձ համար: Դուք ինձ օգնել եք կողմնորոշվել իմ ապագա մասնագիտության մեջ,
սերմանել եք սերը դեպի իմ ապագա մասնագիտություն, ուստի խնդրում եմ Ձեզ, որ մնաք և
չթողնեք, որ կրկին ոչնչացնեն այն սերը, որը ունեմ հիմա իմ ապագա մասնագիտության հանդեպ:
Ես գիտեմ, որ դուք բավականին զբաղված եք, բավականին ծանրաբեռնված գրաֆիկ ունեք, բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ
միայն ես չեմ, որ ուզում է մնաք և կրկին աշխատեք մեզ հետ, ես վտահ կարող եմ ասել, որ
գրեթե բոլորը ցանկություն ունեն, որ Դուք մնաք...
Չգիտեմ այս գրառումս կտեսնեք, թե ոչ, համենայն դեպս ուզում եմ
Ձեզնից շնորհակալություն հայտնել, և ասել թե ինչքան շատ եմ Ձեզ սիրում, և ինչքան շատ
եմ ուզում, որ մնաք և չգնաք...
Սիրով՝ Աննա Ստեփանյաից
Լուսինե Գրիգորյանին
No comments:
Post a Comment