Համադասական կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություններ:
Համադասական շաղկապներն են՝ և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, սակայն, ուրեմն, մինչև իսկ, բայց և այնպես, և´… և՛, թե´…թե՛, կա´մ…կա՛մ, ո´չ…ո՛չ, ապա թե ոչ, ինչպես և:
Համադասական շաղկապներն են՝ և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, սակայն, ուրեմն, մինչև իսկ, բայց և այնպես, և´… և՛, թե´…թե՛, կա´մ…կա՛մ, ո´չ…ո՛չ, ապա թե ոչ, ինչպես և:
1. Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
2. Ուսին մնացել է խոռոչաձև սպի, իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
3. Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը, մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
4. Թողել եմ ներքև և՛փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
5. Ո՛ չ հայրենիք ունի, ո՛ չ տուն, ո՛ չ անուն:
6. Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
7. Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա, այսինքն՝ նոր քսակի տեր:
8. Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն է՝ վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
9. Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
10. Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
11. Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
12. Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
13. Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:
No comments:
Post a Comment