Ինքը քո ամենամեծ ոչինչն ու ամենափոքր ամեն ինչն է։ Բայց մենակ իր նամակը տեսնելուց է մարմնումդ վերևից ներքև ու հակառակ ուղղությամբ սարսուռ անցնում։ Մենակ իր հայացքի մեջ չսովորեցիր նայել ու այդպես էլ չիմացար՝ ինչքան էին փայլում իր աչքերը քեզ նայելիս։ Մենակ իրեն թույլ տվեցիր իմանալ սիրածդ գույնը, ճանաչել կռվարար, բայց ուրիշներին խղճացող տեսակդ։
Միայն դուք կարող էիք տասնյակ կիլոմետրեր հեռու գտնվող պատուհաններից տեսնել նույն աստղը։ Միայն դուք կարող էիք այնքան խոսել, որ չզգայիք՝ որտեղ վերջացավ գիշերը ու որտեղ սկսվեց առավոտը։ Միայն դուք կարող էիք նույն տեղու իրար չճանաչող երկու տարբերներ ձևանայիք։ Ա՜խր միայն դուք գիտեիք մեկմեկու աչքերի կարմրածության պատճառը։ Դուք երկու առանձին ես-եր էիք։ Ձեզնից մեկը ուզողն էր, իսկ մյուսը․․․ Իսկ մյուսը չգիտեր՝ ինչ է ուզում կամ ինչ չի ուզում։ Մեկը համառ ուզողն էր, մյուսն էլ ոչ պակաս համառ չուզողը։ Իրենք երկուսն էլ տարբեր էին, բայց խոսելիս ոնց որ քանդեին թելի մի կծիկ։ Խոսելիս ծանրութեթև չէին անում, որովհետև իրենց համար իրար լսելն ու նամակները կարդալը ուրիշ հետաքրքրություն էր։ Իրար սեր չէին խոստովանում, բայց բոլորից հավատարիմն էին իրար։
Իրենցից մեկը համառ ուզողն էր, մյուսն էլ ոչ պակաս համառ չուզողը։ Անի Ավագյան
No comments:
Post a Comment