Tuesday, 10 December 2019

Աշխարհագրական թաղանթի ոլորտները

Լուսանկարը՝ Ալեն Ավետիսյանի
Կատարել հետազոտական վերլուծական  աշխատանք `
  • որո՞նք են համամոլորակային էկոլոգիական խնդիրները/ թվարկել ու համառոտ նկարագրել/
Համամոլորակային հիմնախնդիրներ կամ Գլոբալ խնդիրներ՝ արդիականության համամարդկային խնդիրներ, որոնք շոշափում են ներկա և ապագա սերունդների կենսական շահերը, և որոնց լուծումը պահանջում է բազմաթիվ պետությունների համատեղ ջանքերը։

Այդ խնդիրներից կարևորներն են մեր մոլորակի բնակ­չության ժողովրդագրական իրավիճա­կի կտրուկ փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը, միջազգային ահաբեկչության ու թմրամոլության լայն տարածումը։ Մեր օրերում դրանց ավելացավ նաև 2008 թվականից սկսված հա­մաշխարհային ֆինանսատնտեսական խոր ճգնաժամը։ Այդպիսի խնդիրներն անվանում են գլոբալ հիմնախնդիրներ։
Նրանց լուծումը հնարավոր է միայն բոլոր երկրների (ինչպես զարգացած և հարուստ, այնպես էլ թույլ զարգացած և աղքատ) համատեղ և նպատակասլաց ջանքերի շնորհիվ։
Գլոբալ խնդիրների օրինաչափ արդյունք են հիմնականում գիտատեխնիկական և տնտեսական առաջընթացի շեշտակի արագացման, մարդու վերափոխիչ գործունեության ընդլայնման և որակական փոփոխության, սոցիալական հակասությունների խորացման։ 

Ջրի աղտոտումը
          
Ջրի աղտոտվածությունը երևի թե ամենատարածվածն է ողջ աղտոտումներից: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի <<Աղբակղզի>>, որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է:
շրջակա միջավայրի աղտոտումըԲնությանը ամենամեծ վնասը հասցնում է մարդը: Նրա արտանետած կենցաղային թափոնները, նրա կողմից իրականցավող ծառահատումները, նրա կողմից շինարարական ու քիմիական գործարանների կատարվող աշխատանքները, ահռելի ցուցանիշներ ունեն:  Մնացած աղտոտումները համեմատաբար ավելի քիչ են` թթվային անձրևներ, լույսի, ջերության, ճառագայթման փոփոխություններ և այլն: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների որոշ տեսակների վերացմանը և թթվածնի պակասին:
Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները շատ շատ են, սակայն ես առանձնացրեցի ջրի ու շրջակա միջավայրի աղտոտումը, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթաճյուղերի
 ի՞նչ վիճակում են այսօր գտնվում աշխարհագրական թաղանթի ոլորտները

Աշխարհագրական թաղանթի ոլորտներն են՝
  1. մթնոլորտ
  2. քարոլորտ
  3. ջրոլորտ
  4. կենսոլորտ
  5. մարդոլորտ
Ոլորտներից յուրաքանչյուրը վտանգված է իր չափով: Այս հինգից առանձնացնենք և խոսենք հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների: Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակները և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ: Մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ: Մթնոլորտը աղտոտում են նաև մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:
  • աշխարհագրական թաղանթի ո՞ր ոլորտն է առավել վտանգված, բերել օրինակներ
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

  • նշել` ինչպիսի բնապահպանական միջոցառումներ ու մոնիթորինգներ են կատարվում խնդիրները կանխելու համար
Համամոլորակային հիմնախնդիրները կանխելու համար, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից առավել նշանավոր է արգելոցների առկայությունը, որոնք պահպանում են բնության որոշակի տարածքներ, որտեղ բույսերն ու կենդանիները վտանգված են: Արգելոցները, կարելի է ասել մոնիթորինգի մի մասն են կազմում: Բացի արգելոցներից գործում է նաև մոնիթորինգը, որը իրենից ներկայացնում է հսկողություն շրջակա միջավայրի վրա: Մոնիթորինգը հսկում և սահմանափակում է շրջակա միջավայրի այն հատվածները, որտեղ ավելի են գերակշռում էկոլոգիական խնդիրները:  Մոնիթորինգն արդեն մի քանի տարի է, ինչ գործում է: Բացի մոնիթորինգից, կան որոշակի առանձին կազմակերպություններ, որոնք նույնպես զբաղվում են այդ հարցերով:
Աղբյուրներ՝ 123

No comments:

Post a Comment