Այնքան դժվար է ժպտալ այն ժամանակ, երբ չի ստացվում...
Այնքան դժվար է ժպտալ այն ժամանակ, երբ չի ստացվում։ Չի ստացվում այն պատճառով, որովհետև ցավը գերակշռում է, ցավն ավելի շատ է քան ուրախությունը։
Հաճախ ամեն ինչ այնքան անիմաստ է դառնում, որ մարդկանց պատճառած ցավից ժպտում ես։ Ինչ-որ տարբերություն ես փորձում ստեղծել միմիկաներումդ, սակայն ոչինչ չի ստացվում։ Քեզ մատնում են աչքերդ, նրանց տեսած երևույթները, նրանց զգացած տխրությունը։
Այնքան դժվար է ապրել այս կյանքը, երբ դու տարբերվում ես մնացածից։ Փորձում ես ստեղծել մի նոր աշխարհ ներսումդ ու այդպես օտարանում ես քեզ շրջապատող ամեն ինչի համար։
Այնքան դժվար է լինել երջանիկ, երբ քեզ շրջապատող աշխարհը դժբախտ է... Արմեն Ավդալյան
No comments:
Post a Comment