Sunday, 16 February 2020

Մայիսյան հերոսամարտ


Մայիսյան հերոսամարտ


  • Թուրք-անդրկովկասյան պատերազմի վերաճումը թուրք-հայկականի
Կովկասյան ճակատում ընթացող պատերազմի ավարտական փուլում հայ ժողովուրդը և նրա ռազմական ուժերր մնացել էին միայնակ թուրքական բանակի, քուրդ, թուրք և թաթար ավազակախմբերի դեմ, որոնք հարվածում էին թե´ ճակատից և թե´ թիկունքից: Երեքշաբաթյա համառ մարտերից հետո 1918թ ապրիլի 10-ին, թուրքական զորամասերը գրավեցին Սարիղամիշը, այնուհետև ուղղություն վերցրին դեպի Կարս:
Անդրկովկասի կառավարությունն ընդունեց թուրքական հրամանատարության պայմանները և համաձայնվեց դատարկելու Կարսի մարզը, զորքերը հետ քաշելու մինչև Ախուրյան գետը, ոչնչացնելու գետի աջ ափին գտնվող Ալեքսանդրապոլի ամրությունները: Ապրիլի 12(25)-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին: 

  •  Սարդարապատի ճակատամարտը
Սարդարապատի ճակատամարդը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր: Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար: 

  •  Բաշ Ապարանի ճակատամարտը
Ապարանի ճակատամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 23-ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000-ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, և թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։
Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15-ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։ 
  •  Ղարաքիլիսայի հերոսամարտը
Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է`   «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:
Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները
Այս Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

  • Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական 
ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում 
վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին 
հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում հայ ժողովուրդը կարողացավ թշնամուն արժանի հակահարված տալ և վիժեցնել Արևելյան Հայաստանը զավթելու ու տեղի հայությանը ոչնչացնելու երիտթուրքերի ծրագիրը։ Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր։ Ավելին, եղեռն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած հայ ժողովուրդը ոչ միայն պահպանեց իր ֆիզիկական գոյությունը, այլև ստիպեց հակառակորդին հաշվի նստել իր հետ և ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը։ Մայիսյան հերոսամարտերը հիմք հանդիսացան Հայաստանի անկախության համար։ Եվ հենց այդ հաղթանակի օրերին հռչակվեց Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հերոսամարտը դարձավ հայոց նոր ժամանակների Ավարայրը, որ իր խաղացած դերով ու նշանակությամբ, հիրավի, հայ ժողովրդի պատմության ամենահերոսական դրվագներից է։ Այս դեպքերով, կարելի է ասել, փակվում է հայ ժողովրդի ողբերգական և հերոսական իրադարձություններով հարուստ նոր պատմության շրջանը, և սկսվում նորագույն՝ հայկական պետականությունների պատմության ժամանակաշրջանը։

No comments:

Post a Comment