Լուսանկարը` Վիկտորյա Սուքիասյան
Գլոբալ տաքացումը կարող է հրաշալի հնարավորություն դառնալ Երկրի վրա տեղի ունեցող գործընթացների յուրահատուկ փոխհարաբերությունները պարզելու համար: Կլիմայի փոփոխություններն ազդեցություն կունենան ամեն ինչի վրա՝ բակտերիաներից մինչև հրաբուխներ:
Քանի որ ընդհանուր տաքացման հետևանքով սկսվում է սառցադաշտերի հալոցքը, համաշխարհային օվկիանոսի և ծովերի ջրի մակարդակը բարձրանում է, և երկնակեղևի քաշի բաշխումը նույնպես տեղափոխվում է ցամաքից դեպի ծով, այն կարող է հանգեցնել հրաբուխների ավելի ակտիվացման և ժայթքման: Հավանաբար 21-րդ դարի մարդիկ այդ փոփոխությունները չեն տեսնի, քանի որ այդ արդյունքը տեսանելի կդառնա միայն 2500 տարի հետո:
Կլիմայի փոփոխությունները կհանգեցնեն աշխարհի տարբեր շրջաններում տեղումների հաճախականությանը, որի հետևանքով գետերն ավելի ջրառատ կդառնան: Մեծ գետերն իրենց հետ օվկիանոս կտանեն մեծ քանակությամբ աղբ, և արդյունքում օվկիանոսը կկեղտոտվի և կկորցնի իր պարզությունը:
Նորվեգիայի մոտակա ափերի մոտ ջուրն արդեն մգացել է, ինչը պայմանավորվում է տեղումների քանակությամբ և սառույցների հալոցքով: Որոշ գիտնականներ կարծում են, որ ջրի մուգ գույնը պայմանավորված է էկոհամակարգերի փոփոխությունների հետ, օրինակ՝ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է մեդուզաների թվաքանակը:
Կլիմայի փոփոխությունները պատճառ կդառնան, որ գարունն արդեն տարվա սկզբին գա: Դա նշանակում է, որ ալերգիայի բոլոր տհաճ ախտանիշներն ավելի շուտ ի հայտ կգան, և ալերգիկները ստիպված կլինեն շատ ավելի երկար տառապել: Որոշ հետազոտությունների արդյունքների համաձայն, 2040թ.-ին ալերգիա առաջացնող փոշու քանակությունը կավելանա երկու անգամ:
Ծովային սառույցների հալոցքի պատճառով բևեռների ափամերձ հատվածներում ջուրն ավելի պարզ կդառնա, Հյուսիսային բևեռում արևային ճառագայթները կկարողանան հասնել ծովի հատակին: Ծովերի խորքերում բնակվող կենդանիները և բուսականությունը սովոր են բացարձակ մթության, և այդ ժամանակ նրանք արդեն ստիպված կլինեն ամառներն անցկացնել արևային լույսի ներքո:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կլիմայի փոփոխություններն առաջին հերթին կազդեն հենց նրանց վրա: Այդպիսի երևույթ արդեն տեղի է ունեցել Ատլանտիկ և Անտարկտիկական օվկիանոսների ծոցերում: Փաստորեն, բիոբազմազանությունը բևեռային շրջաններում կարող է կտրուկ նվազել:
No comments:
Post a Comment