Thursday, 6 February 2020

Անտառները մարդու տնտեսական գործունեության զոհ

 Լուսանկարը` Անի Սարգսյանի 
Անտառները մարդու տնտեսական գործունեության զոհ 

Վերջին ժամանակներս երկրագնդի տարբեր հատվածներում տեղի են ունենում անտառային հրդեհներ, տարբեր պատճառներով:Նախագծի միջոցով փորձենք հասկանալ, ինչու՞ են երկրագնդի այդքան կարևոր ռեսուրսները դարձել մարդուն խանգարող:


Ուսումնասիրություն՝
  •  գտնել  անհետացող անտառների օրինակներ, ներկայցնել պատճառներն ու հետևանքները
Մադագասկարի արևադարձային անտառներ
Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:
  • անտառահատում-պատճառ-հետևանք շղթան
Անտառհատումը ծառերի հատման և անտառից դուրսբերման գործընթացն է։ Ելնելով ծառերի տարիքից, ծառուտի հասակային փուլից, վիճակից, հատման նպատակից՝ կարող են հատվել առանձին ծառեր, ծառերի խումբ կամ առանձին անտառամասեր՝ պահպանելով անտառի բնապահպանական հատկությունները։ Տարբերում են անտառների հետևյալ տեսակները՝ գլխավոր օգտագործման, խնամքի (միջանկյալ օգտագործման), սանիտարական, վերականգնողական և այլ հատումներ։
Գլխավոր օգտագործման անտառհատումները կատարվում են հասուն ծառուտներում, այն հաշվով, որ միշտ ապահովվի սերմնային բնական վերականգնումը։ Գլխավոր օգտագործման անտառհատումները լինում են. 
Վերջին 8000 տարիների ընթացքում մարդկությունն ամբողջությամբ ոչնչացրել է Երկրագնդի վրա գոյություն ունեցող անտառների մակերեսի ավելի քան 50 %-ը: Այդ տարածքներն այսօր զբաղեցնում են ցանքատարածությունները, արոտավայրերը, բնակավայրերը, պարապուտները և անթրոպոգեն այլ լանդշաֆտները: Աշխարհում մնացած անտառների ընդամենը 22 %-ն է կազմված բնական էկոհամակարգերից: Ընդ որում, անտառահատումների ու ոչնչացումների ավելի քան 75 %-ը բաժին է ընկնում 20-րդ դարին՝ լայնածավալ ժողովրդագրական պայթյունի ժամանակահատվածում:

  • ապօրինի անտառահատումները աշխարհում և Հայաստանում
Հայաստանը սակավանտառ երկիր է, անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: Ապօրինի հատումների արդյունքում Հայաստանի անտառները կորցրել են արժեքավոր ծառատեսակները: Բազմաթիվ բարձրարժեք անտառներ, որոնք հատվել են անկախությունից հետո, փոխարինվել են կոճղաշիվային անտառներով: Նկատվում է անտառային տարածքների դեգրադացում:
Այսօր ապօրինի ծառահատումները մեր երկրում, ցավոք, չափազանց մեծ ծավալի են հասել: Ոչ միայն ստվերային գործունեություն, այլ նաև անխնա հատումներ են իրականացվում առանց մասնագիտական մոտեցման, այլ կերպ ասած, անտառը գերշահագործվում է ապօրինի գործողությունների արդյունքում: Մենք պետք է անտառից հանենք բիզնեսը, պետք է նվազեցվի վառելափայտի պահանջարկն անտառամերձ համայնքներում ջերմախնայող տեխնոլոգիաների ներդրման, մարդկանց եկամուտների բարձրացման միջոցով, որպեսզի նրանք ի վիճակի լինեն ապահովել ջեռուցում էներգիայի այլ աղբյուրներով։
  • Հայաստանում ովքե՞ր են կանգնած անտառների ապօրինի օգտագործման հետևում
Հայաստանում ապօրինի անտառահատումների հետևում կանգնած են ուժային գերատեսչությունները։ Ապօրինի ծառահատումների հետևում կանգնած են մարդիկ, ովքեր աշխատում են ուժային գերատեսչություններում և ովքեր կոչված են պահպանելու օրենքը: Իսկ ամենասարսափելին դա է: Քանի դեռ անտառում կա բիզնես և քանի դեռ մեզ մոտ առկա է բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում կոռուպցիայի բարձր մակարդակ, այդ խնդիրները չեն լուծվի։


  • բերել օրինակներ վերջին 5 տարում անտառային հրդեհների, ներկայացնել պատճառները
Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:
Անտառային հրդեհների առաջացման պատճառները լինում են բնական ու անտրոպոգեն: Ամենատարածված բնական պատճառ են հանդիսանում կայծակները, որոնցից առաջացած հրդեհները կազմում են ընդհանուրի մոտ 7-8 տոկոսը, այսինքն անտառային հրդեհների առաջացումը հիմնականում կապված է մարդկային գործոնի հետ: Երբեմն անտառային հրդեհներն արհեստականորեն են առաջացնում, որոնց անվանում են վերահսկելի հրդեհներ: Դրանց նպատակն է հրդեհավտանգ այրվող նյութերի ոչնչացումը, անտառահատումների թափոնների վերացումը, տարածքների նախապատրաստումը տնկիների համար, պայքարը կրծողների ու անտառի հիվանդությունների դեմ և այլն: Իհարկե չպետք է մոռանալ նաև անտառի դիտավորյալ հրկիզումները, որոնք կատարվում են զանազան նպատակներով:
Անտառային ու տորֆային հրդեհները երկրագնդի ամենահնագույն հրդեհներն են, որոնք առաջացել և փոփոխական ինտենսիվությամբ զարգացել են դեռևս մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ: Դրանց զարգացման ինտենսիվությունը հիմնականում կախված էր եղանակային պայմաններից և ջերմաստիճանի նվազման ու անձրևների սեզոնի սկսման հետ դրանք մարում էին: Երկրի վրա մարդու հայտնվելուց, իսկ առավել ևս նրա կողմից կրակը նվաճելուց հետո, անտառային հրդեհները սկսեցին առաջանալ հազարավոր անգամ ավելի հաճախակի: Այդպես եղել է, կա ու կլինի դեռ շատ երկար ժամանակ:
Անտառային հրդեհներ առաջանում են աշխարհի բոլոր երկրներում ցավալի հաճախականությամբ ու կանոնավորությամբ, հաջորդաբար այս կամ այն երկրում` կախված կլիմայական և եղանակային պայմաններից: Իսկ դրանց մարման հնարավորությունները աշխարհի բոլոր երկրներում գործնականում չնչին են` հրդեհաշիջման բարդության և հենց մարման միջոցների անարդյունավետության պատճառով:
Առավել զարմանալին ու դժվար բացատրելին այն փաստն է, որ ժամանակ առ ժամանակ խոշոր անտառային հրդեհներ են տեղի ունենում ոչ միայն չոր կլիմայական շրջաններում, այլև (ավելի քիչ հաճախականությամբ) Ամազոնկայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի և մի շարք այլ երկրների խոնավ հասարակածային անտառներում, որտեղ որոշակի անբարենպաստ տարիներին կրակից ոչնչանում է հարյուր հազարավոր հեկտար անտառ:
Բայց անտառային հրդեհների տարերքի դեմ մարդու անօգնականության տեսանկյունից առավել ցայտուն և ուսանելի էին վերջին տարիներին տարբեր աշխարհամասերում մոլեգնած հրդեհները: Դրանք առաջացել էին Ավստրալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Կենտրոնական Եվրոպայում, Կալիֆոռնիայում, Ռուսաստանում և Իսրայելում, որոնց հետևանքով այրվել էին հազարավոր հեկտար անտառաշերտեր, ոչնչացել բազմաթիվ տներ ու ավաններ: Հրդեհները սպառնում էին շատ բնակավայրերի, հարյուր հազարավոր մարդիկ շտապ տարհանվել էին հրդեհավտանգ գոտիներից:
 
  • Ավստրալիայում տեղի ունեցած հրդեհի պատճառը, հետևանքները
 Ավստրալիայի անտառների մասսայական հրդեհներ են, որոնք հիմնականում տեղի են ունենում երկրի հարավարևելյան շրջաններում։ Հրդեհի ծավալները մեծապես գերազանցում են ամենամյա երաշտի շրջանին բնորոշ ծավալներին, այն տևում է դեկտեմբեր ամսից մինչև մարտ ամիսը, այս ժամանակաշրջանը համարվում է ավստրալական ամառ։ Հրդեհները շարունակվում են 2019 թվականի օգոստոսից։ 2020 թվականի հունվարի 5-ի դրությամբ` հրդեհների պատճառով այրվել է ավելի քան 6,3 միլիոն հեկտար անտառ (63 000 քառակուսի կիլոմետր), կրակից ոչնչացվել ավելի քան 2500 շինություն (ներառյալ 1300 բնակելի տուն), մահացել 25 մարդ։ Համարվում է, որ 2019—2020 թվականների հրդեհները դարձել են ամենակործանարարը՝ հրդեհներին հետևելու ամբողջ ժամանակահատվածում։ 2019 թվականի դեկտեմբերին Նոր Հարավային Ուելսի կառավարությունը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված ռեկորդային ջերմաստիճանի, երկարատև երաշտի և ապագա հրդեհների հավանականության հետ։ Հաշվարկների համաձայն՝ գրեթե երեք միլիարդ կենդանի տուժել են շարունակվող հրդեհներից։ 
Հրդեհների հիմնական պատճառը ռեկորդային ջերմությունն ու երաշտն են, ամպրոպի ժամանակ կայծակի հաճախակի հարվածները, Հնդկական օվկիանոսի դրական դիպոլը, անզգույշ և դիտավորյալ հրկիզումները և այլն։

Աղբյուրները` 1  2  3  4  5  6  7



No comments:

Post a Comment