- Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
1.
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը:
2.
Սրա հիման վրա կլինի հիմքը:
Սրա վրա կլինի հիմքը:
Սրա վրա կլինի հիմքը:
3.
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
Մի լուրջ հակաճառություն ունեմ:
4.
Դուք չափազանցնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:
Դուք չափազանցնում եք վտանգը:
5.
Խոսքը գնում է նրա մասին:
Խոսքը նրա մասին է:
Խոսքը նրա մասին է:
6.
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ է հարբուխը:
Ի՞նչ է հարբուխը:
7.
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
8.
Հաճելի տեսք չի թողում
Հաճելի տեսք չունի:
Հաճելի տեսք չունի:
9.
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
Հեռախոսը շքեղություն չէ:
10.
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ դարից սկսած,
գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում,
բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր,
չի ընդհատվում նույնիսկ այն դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ երկրաչափական ձևի մեջ (շրջանակ,
քառանկյունի)։ Դրանց օրինաչափ հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության գաղափարի արտահայտություն։
No comments:
Post a Comment