Thursday, 26 March 2020

ԱԺ նիստ: Մեկուսացման պահանջներ խախտողին սպասվող պատիժ

ԱԺ նիստ: Մեկուսացման պահանջներ խախտողին սպասվող պատիժ 
<<ԱԺ-ն քննարկվում է մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջները խախտողին սպասվող պատժի նախագիծը>> 


Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման դրվեց և 117 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը վերաբերում է արտակարգ դրության պայմանների խստացմանը:
Մարտի 20-ին փաթեթը քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Քրեական օրենսգրքում լրացմամբ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացմամբ էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:

Աղբյուրները` 1, 2, 3

No comments:

Post a Comment