Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը
1.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
ապրել ներկայով
չմտածել, թե հետո ինչ կլինի
չկարևորել ուրիշի կարծիքը:
չմտածել, թե հետո ինչ կլինի
չկարևորել ուրիշի կարծիքը:
Մենք չենք գնահատում պահի արժեքը մինչև այն հիշողություն չի դառնում: Փոքր տարիքում, երբ հաճախում էինք մանկապարտեզ կամ քոլեջ, ձանձրանում էինք խաղալիքներով խաղալուց, մանկապարտեզում քնելուց: Ցանկանում էինք մեծանալ, գնալ դպրոց, դաս սովորել....
Երբ սկսում ենք հաճախել դպրոց, սկսում ենք հասկանալ, որ մենք կարոտում ենք մանկապարտեզի անհոգ կյանքը, սկսում ենք կարոտել մեր փոքրիկ ընկերներին և մեր անկեղծ, մանկական սիրուն:
Դպրոցում սովորում ենք, պայքարում ենք լավ ապագայի համար, լավ ԲՈՒՀ ընդունվելու համար: Դպրոցական կյանքը անցկացնում ենք մեծ մասսամբ <<Ապագայի>> համար: Եվ մենք չենք գիտակցում, թե ինչպես ենք կորցնում դպրոցական օրերը, որոնց չգնահատելու պատճառով զխջալու ենք ԱՊԱԳԱՅՈՒՄ:
Ուստի պետք է գնահատենք մեր ամեն անցկացրած վայրկյանը, ակնթարդը և չմտախել հետագայի մասին, պետք է սովորենք ապրել այս օրով:
2.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;
Երջանկությունն այն է, երբ չես մտածում բացասականի մասին, երբ փորձում ես ամեն մի բացասական բանի մեջ գտնել մի լուսավոր կետ: Երջանկությունը այն է, երբ ունես կամքի ուժ, ձգտում: Երջանկությունն այն է, երբ ունես հոգատար ընտանիք, հարազատ ընկերներ, և վերջապես, երջանկությունն այն է, երբ պատրաստ ես երջանիկ լինելուն...
3. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:
Դժբախտությունը մարդու հոռետես լինելն է: Եթե դուք նրանց պատմում եք վարդի գեղեցկության մասին, նրանք անմիջապես կսկսեն հաշվել նրա փշերը։ Եթե դուք նրանց ասեք, որ հիանալի առավոտ է, նրանք ձեզ զարմացած կնայեն ու կասեն. «Ընդամենը մեկ ցերեկ՝ երկու մութ գիշերների միջև… Եվ ի՞նչ կա այստեղ հիասքանչ։ Ինչո՞ւ եք դուք այդքան հմայված դրանով»։
4.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում:
Թե՛ երջանկությունը և թե՛ դժբախտությունը կախված է մեր յուրաքանչյուրիս մտահորիզոնից: Եթե մենք ցանկանաք տեսնել դրականաը, լուսավոր կետը, ապա մենք կլինենք երջանիկ, սակայն, եթե մենք կենտրոնանաք բացասականի և սև կետերի վրա, ապա մեր կյանքը կվերածվի դժբախտության: Ուստի կարծում եմ՝ երջանկությունը և դժբախտությունը, միայն ֆիլմերում չեն լինում:
No comments:
Post a Comment