Wednesday, 18 March 2020

Արտակարգ ռեժիմ ՀՀ-ում

Արտակարգ ռեժիմ ՀՀ-ում  



Արտակարգ ռեժիմը ապահովելու համար ՀՀ-ում ստեղծվել է պարետատուն։
ՀՀ պետական սահմանների մուտքի և ելքի համար նախատեսվել է հատուկ կարգ։ Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունենալով ստանալ համարժեք փոխհատուցում։ Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, տրանսպորտային միջոցները կարող են զզնվել և դրանց մուտքը և ելքը կարող է արգելվել։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Պարետի որոշմամբ սահմանված տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: 
Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.

  • համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
  • ժամանցային միջոցառումները.
  • տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
  • պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքը։


  • Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: 
  • Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադարձություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային ըարածումը, փոխանցումը, ներառյալ՝  ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միձոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությունը հղում կատարելով: 



No comments:

Post a Comment