Sunday, 8 March 2020

Գործնական աշխատանք

Տրված նախադասությունները դարձնել ներգործական և կրավորական սեռի։

Մեղմ քամին շարժում է սաղարթները։
Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։

Ղեկավարի միջամտությունն է վերջնականապես լուծում խնդիրը։
Խնդիրը վերջնականապես լուծվեց ղեկավարի միջամտությամբ։

Կազմակերպությունը նրան համերգի է հրավիրում
Նա համերգի է հրավիրվում կազմակերպության կողմից։

Ժողովուրդն է նրան հոժար կամքով ընտրել
Նա ընտրվել է ժողովրդի հոժար կամքով։

Գործը վիթխարի ջանքերի գնով ավարտի հասցրին։
Վիթխարի ջանքերի գնով գործը ավարտին հասցրվեց։

Քեզ խոսք չեն տվել
Քեզ խոսք չի տրվել։

Զոհված ընկերնփրի վրեժը ֆիդայիները լուծեցին։
Ֆիդայիների կողմից լուծվեց զոհված  ընկերների վրեժը։


Մարդկանց հոգիները մեղմոչեն պարուրվում էին խորհրդավոր հնչյուններով։
Խորհրդավոր հնչյունները մեղմորեն պարուրում էին մարդկանց հոգիները։

Սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը դուրս էին բերվում սպասավորների կողմից։
Սպասավորները սպարապետին անհրաժեշտ բոլոր իրերը դուրս էին բերում։

Սոխակները թնդանոթի որոտից ահաբեկվեցին։
Թնդանոթի որոտը ահաբեկեց սոխակներին։

Բանաստեղծը ընթերցողների կողմից խանդավառությամբ ընդունվեց։
Ընթերցողները ընդունեցին բանաստեղծին խանդավառությամբ։


Բազմաչարչար հողն արևի ճառագայթներից այրվել էր։
Արևի ճառագայթները այրել էին բազմաչարչար հողը։

Սատանան, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից։
Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։

Նորակոչիկի կողմից խախտվեց կարգապահության նոր կանոնը։
Նորակոչիկը խախտեց կարգապահությքն նոր կանոնը։


Տրված բառերին գրել մեկական հոմանիշ։
Թագավոր-գահակալ
Անմիջապես-իսկույն
Գոռոզանալ- մեծամտանալ
Հուսաբեկվել- հուսալքվել
Ըմբոստանալ-ընդվզել
Տարածվել-սփռվել
Խոշոր- հսկայական
Հանդիմանել- նախատել
Ձև-տեսք
Կառուցվածք-կազմվածք
Սաստկանալ- ոխստանալ
Խտանալ- թանձրանալ
Ըմբոշխնել-ճաշակել
Դյութել-թվել
Գովաբանել-դրվատել
Թաքուն-ծածուկ
Ըղձալ-տենչալ
Ենթադրություն- վարկած
Նշմարել-նկատել
Նանիր-ունայն
Ապաստան-օթևան

No comments:

Post a Comment