Friday, 17 April 2020

Աշխարհն իմ պատուհանից...


Աշխարհն իմ պատուհանից՝ ինքնամեկուսացածի պատում 


Էս դատարկ փողոցները սառել են… Էլ չկան մարդիկ իրենց ծիծաղով, կիթառներով, զարմացած ու սիրով լցված հայացքներովՉկա էլ էն դրսի լացող երեխան, որին մեկ րոպե անգամ շուտ ուզում էիր հասնել՝ հանգստացնելու համարՄյուսի պաղպաղակը թափվել էր, բայց հոգ չէր, նորից հերթ կկանգներ, որովհետև շատ էր ցանկանում պաղպաղակ համտեսել: Մյուսը կշտապեր հանդիպման, մինչ դեռ մյուսն էլ անհամբեր սպասելիս կլիներ՝ երկու բաժակ տաք սուրճը ձեռքին:
Էս փողոցները սառեցին, իրենց հետ սառեցնելով մեր ամենօրյա զգացողությունները, ապրումները, զգացմունքները... Մենք հիմա սառել ենք... Հիմա մեր հիշուղությունը մի փոքրիկ սառույցի կտոր է դարձել, որին հալեցնելու համար անհրաժեշտ են տաք փողոցը, տաք սուրճը և նա...

Հիմա ավելի շատ ենք կարոտում միմյանց...
Երբ հնարավորություն ունեինք միմյանց ամուր գրկելու, անտարբեր անցնում էինք իրար կողքով, իսկ հիմա անհագ ցանկություն կա դուրս գալու ու հենց առաջին պատահածին էլ ամուր գրկելու, հետո ժպտալով ասելու՝ կներեք, կարոտած էի...
Մենք սկսեցինք գնահատել այն մարդկանց, ովքեր մեզ համար մեկ էին թվում, մենք սկսեցինք կարոտել էն ամենաչսպասված մարդուն ում կարող էինք երբևէ կարոտել, էն ամենաանծանոթին էլ սկսեցինք կարոտել...
Հիմա ենք սկսել հասկանալ, թե ինչ է սերը, կարոտը, թե ինչ մեծ բան է անձրևից հետո օդի բույրը: 
Էս ամեն ինչից մնաց միայն հուշեր, հիմա անձրևն է պաուհանիս կտկտում ու փոքրիկ կաթիլների հետքեր թողնում...
Հիմա մեր և էս փողոցների միջև տարբերություն չկա, երկուսն էլ սառն են, երկուսն էլ մեկուսացված....
Ամեն հարյուր քայլից աշխարհը փոխվում է, իսկ մենք քարացանք էդ աշխարհի սրտում... 


No comments:

Post a Comment