Friday, 17 April 2020

Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը » [Վերլուծություն]


Վարդգես Պետրոսյան  
«Վերջին ուսուցիչը » 
վերլուծություն



Գրադարանը գրքերի պահեստ չէ, այլ կարդացվող, մշակվող, ձեռքից ձեռք անցնող գրքերի տուն:
Վարդգես Պետրոսյան
«Վերջին ուսուցիչը » 
Մեր գրքերի տունը վերաբացվեց ընկերներիս հետ միասին: Գարնանային մի մեկուսացած օր, որոշեցինք բացել մեր գրքերի պահոցը և կարդալ Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը » վիպակը:
Կարծում եմ՝ անցյալից մինչ ներկա, ոչինչ չի փոխվելՄենք բոլորս էլ դասարանում ունենք խնդիրներ, արգումենտներ, բայց արդյոք ունե՞նք այնպիսի ուսուցիչ, ինչպիսն Վահանն էր ՄամյանԱրդյոք մենք ապրո՞ւմ ենք ՄԵՐ հեքիաթով, մեր էության ինչ-որ մասով ապրու՞մ ենք հեքիաթի մեջԴուք ապրու՞մ եքԿստեմ, եթե ասեմ, որ ինքս ապրում եմԴասարանում վիճաբանություններ լինում են, այո, սովորական է, բոլոր դպրոցներում էլ կհանդիպես, բայց վիճելուց առաջ մտածու՞մ ենք, որ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում վարժեցրել ենքԱրդյոք մեք կարողանո՞ւմ ենք մոռանալ, եթե դառնացրել ենք իրար
Հարցերը շատ են, իսկ պատասխանները հնչվում են լռության միջոցով
Գիտե՞ք, համամիտ եմ, որ գրականությունը զուր անգիր անելը չէ, որ մարդ պետք է սուզվի այդ գրականության մեջ, վերագտնի իրեն կերպարներից մեկի մեջ… Մարդ չպե՛տք է բացի գիրքը և իմիջիայլոց վերաբերվի գրքի միջի գրվածին: Մարդիկ սովորելու շատ բան ունեն, հատկապես՝ գրքերից…
Կարծում եմ՝ այս գրքից մենք շատ սովորելու բան ունենք, էդպես չե՞ս կարծում :
Մենք պետք է գնահատենք միմյանց, պետք է՝ բարությամբ լցված լինենք միմյանց հանդեպ, չդադաչենք սիրել… Պետք է սովորենք, որ մարդկանց չի կարելի դավաճանել, մատնել, վեպից վառ օրինակ է՝ Աշոտ Քանքանյանը…
Պետք է ներել սովորենք: Ներողություն խնդրել պետք է սովորենք, որը, ցավով եմ նշում, բայց իմ սերնդակիցների բնավորության մեջ վերացող գիծ է…

No comments:

Post a Comment