Կիլիկիայի թագավորություն:
Կիլիկիայի թագավորության իրադարձությունները, անկումը և այլն:
Բյուզանյդիայի
վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի
արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ
– թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը,
այլ նաև թագավորներն ու իշխանները։ Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն
էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:
Ռուբեն
I – ն հիմնադրեց մի իշխանություն, որը կայացավ մեծ վերելքների ուղղով։ Նա հիմնեց այնտեղ
մի արքայատոհմ հենց իր անունով՝ Ռուբինյաններ։ Այս տոհմի մասին շատ տեղեկություններ
չկան։ Հայ պատմիչները նրան վերագրում են ինչպես Գագիկ Բ – ի բարեկամ կամ արյունակից։
Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից
ազատագրեց՝ Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն I-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը,
նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:
Կոնստատինին
հաջորդեց նրա որդի՝Թորոս I-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ,
գրավեց՝ Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելու: Թորոսին հաջորդեց
նրա եղբայր Լևոն I-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից
խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները
հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում,
որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդեց Թորոս II-ը: Իր շուրջը համախմբված
հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա
կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական
մի մեծ բանակ` պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը:
Թորոս II-ին հաջորդըց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից
հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային
Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի
մայրաքաղաք:
Թորոս
Առաջինը խորամանկ էր, քանի որ օգտվելով այն բանից, որ մահմեդական պետությունների ուժերի
մեծ մասը պայքրում էր խաչկիրների դեմ և հաղթանակ կրեց այդ կռվի ժամանակ։ Այստեղից կարելի
է նաև ասել, որ շատ արի էր, քանի որ սելջուկ – թուրքերը այդ ժամանակներում ամենահզոր
ցեղերից էին՝ մոնղոլական ցեղերից հետո։
Լևոն
Առաջինի օրոք Դաշնային Կիլիկիայի համար մղված պայքարը ավելի սրացավ, որը վկայում է
իր համառության մասին։ Այս պայքարը հասավ այն նշանակետին, որին որ ուզում էր հասնել,
մաքրել Դաշնային Կիլիկիան բյուզանդացիներից և խաչակրերից։ Բայց շուտով՝ Բյուզանդացիները
նորրից գրավեցին Կիլիկիան՝ գերեվարերով Լեվոն I – ին և երկու ավագ որդիներին։
Թորոս
Երկրորդը՝ Լևոն I – ի ավագ որդիներից մեկը, կարողացավ փաղչել գերությունից, և իր երկու
կրտսեր եղբայրերի հետ միասին ջաղջախեց բյուզանդացիներին, սելջուկ թուրքերին և խաչկիրներին։
Լևոնը
ժառանգներ չուներ, ուստի հայոց արքունիքը որոշեց գահը հանձնել նրա հորաքրոջ որդուն՝
Գվիդոն Լուսինյանին: Լուսինյանները ֆրանսիական ծագում ունեին և թագավորում էին Կիպրոսում:
Նրանց իշխանությունը Կիլիկիայում կարճ տևեց: Շուտով հայոց գահն անցավ Հեթումյանների
ազգակից Նղրեցիների ձեռքը, որոնք մի պահ կարծես թե կարողացան վիճակը կայունացնել:
Սակայն
Կիլիկյան Հայաստանի վիճակը մնում էր ծանր: Մամլուքների ու թուրքմենների չդադարող արշավանքներն
արդեն սպառնում էին պետության գոյությանը: Մամլուքները 1360թ. գրավեցին Տարսոն և Ադանա
քաղաքները և այնուհետև պաշարեցին մայրաքաղաք Սիսը: Մարտերում իրենց սխրագործություններով
աչքի ընկան Լիպարիտ սպարապետը, Հեթում և Զարմանդուխտ ամուսինները: Հայերը մեծ դժվարությամբ
կարողացան վերացնել մայրաքաղաքի պաշարումը:
Գիտակցելով,
որ քրիստոնյա երկրները չեն օգնելու Կիլիկիային, Մեսրոպ Արտազեցի կաթողիկոսը Սիս քաղաքում
հրավիրեց եկեղեցական ժողով, որը չեղյալ հայտարարեց Սսի և Ադանայի ժողովների որոշումները:
1373թ.
հայոց արքունիքը թափուր գահը որոշեց հանձնել Գվիդոն Լուսինյանի եղբորորդի Լևոն Ե-ին,
որն այդ ժամանակ գտնվում էր Կիպրոսում: 1374թ. նա մեծ դժվարությամբ հասավ Սիս և օծվեց
թագավոր: Այդ ժամանակ մամլուքները և թուրքմենները կրկին պաշարել էին մայրաքաղաքը: Պաշարվածները
դրսից ոչ մի օգնություն չստանալով հրկիզում են քաղաքը և քաշվում միջնաբերդ: Համառ դիմադրությունից
հետո, ռազմամթերքի և սննդամթերքի վերջանալու պատճառով, 1375թ. ապրիլի 16-ին Սիսն ընկավ:
Գերյալների թվում էին Լևոն Լուսինյանն ու նրա ընտանիքը և Պողոս Սսեցի կաթողիկոսը, որոնց
տարան Կահիրե: Սուլթանը Հայոց կաթողիկոսին թույլատրեց վերադառնալ, բայց Լևոնին արգելեց
թողնել Կահիրեն: Հետագայում նա ևս գերությունից ազատվեց, տեղափոխվեց Եվրոպա և նոր խաչակրաց
արշավանք կազմակերպելու անհաջող փորձ կատարեց: Լևոն Ե Լուսինյանը մահացավ 1393թ. Փարիզում:
Սսի
անկումից հետո Լեռնային Կիլիկիայի որոշ շրջաններում հայ իշխանական տները դեռևս երկար
ժամանակ պահպանում էին իրենց կիսանկախ վիճակը: Որոշ տվյալների համաձայն թագավորությունը
կրճատված տարածքով շարունակեց գոյատևել մինչև 1420-ական թթ.:
Եզրակացություն՝
Ըստ
իս՝ եթե Կիլիկիան թագավորները չհետևեին լատին-եվրոպական արտաքին քաղաքականության, ապա
երկիրը չէր գնա կործանման, իսկ գլխավոր Կիլիկիայի
թագավորները իրենցից հետո թողեցին՝ ապահով երկիր շուրջ 70000 քմ, ցավոք, պատճառներից
էր՝ Հեթում Բ-ի և Լևոն Գ-ի որդիների միջև ծագած
հարցերը. երկրի մյուս թագավորները չկարողացան
պահել՝ իրենց պապերի արյունով պահած երկիրը:
No comments:
Post a Comment