<<Իմ տունըէ իմ ամրոցն է>>
հետազոտական աշխատանք
Չկա ավելի լավ բան, քան պարապությունից ինքդ քեզ բացահայտելը: Երբ պարապությունը թակեց դուռս, կամա-ակամա ներս հրավիրեցի, չգիտեմ քաղաքավարիությունի՞ց էր, թե՞ մենակությունից, համենայն դեպս ներս հրավիրեցի… Հետո հասկացա, որ անկոչ հյուրի նման եկել է և ցանկություն չունի գնալու: Որոշեցի պարապությանս վերցնեմ, և երկուսով
գնանք փնտրտուքների... Ես և իմ անբաժան ընկերը՝ պարապությունը, թակեցինք պապիկս տան
դուռը և ծանրաբեռնեցինք նրա օրը:
Այս անգամ որոշել էի հետազոտական աշխատանք
կատարել՝ <<Իմ նախնիները>> և գծել մի մե՜ծ տոհմածառ, տեսնել, թե որտեղից է առաջացել իմ ազգանունը և ինչ պատմություն
ունի այն, ինչ ճանապարհներով է անցել և ինչպես է ինձ հասել:
Հարցերս շատ էին, իսկ պատասխանողը մեկն էր՝
պապիկս: Մենք որոշեցիք ուղևորվել՝ դեպի մեր գյուղ,
որտեղ էլ կկաարեինք փնտրտուքները:
Գյուղում իմացանք, որ պապիկիս պապիկի հայրը, որոշ ժամանակ
առաջ գծել էր մի մեծ տոհմածառ,
որը, հավանաբար, իրենց տանը կլիներ, ուղևորվեցինք այնտեղ՝ գտնելու թղթերը, որոնք այդքան մեծ նշանակություն ունեին ինձ և պապիկիս համար, կարծում եմ՝ նաև մնացած Ստեփանյանների…
Թղթերը
արդեն խոնացել էին և դժվար էր ընթերցելը, գծերը գրեթե ջնջվել էին, բայց իմի բերելուց
հետո, տոհմածառի նմուշը գրեթե պատրաստ էր:
Ստեփանյանների
տոհմածառը սկիզբ է առել Դավթյան Ստեփանից: Նա եղել է վարդապետ և աշխատել է Շուշիի <<Ագուլեսվոց>> Սուրբ Աստվածածոց եկեղցում: Ունեցել
է երկու որդի՝ Դավիթը և Սարգիսը: Իր մահից հետո թաղվել է եկեղեցու բակում: Իր երկու զավակները՝ Դավիթը և Սարգիսը՝շատ սիրելով
իրենց հորը, իրենց հետագա սերունդներին կոչել են Ստեփանյան՝ հոր պատվին, որտեղից էլ
սկիզբ է առել Ստեփանյան ազգանունը: Ստեփանյանների տոհմածառը բաժանվում է հինգ գլխավոր
ճյուղերի՝
1. Ստեփանյան
Կարապետ
2. Ստեփանյան
Գրիգոր
3. Ստեփանյան
Մովսես Ա
4. Ստեփանյան Գևորգ Ա
5. Ստեփանյան
Հարություն
Ես
սերում եմ՝ Ստեփանյան Մովսես Ա-ից: Ստեփանյան Մովսես Ա-ն Դավթյան Սարգիսի
կրտսեր տղան է: Ծնվել է՝ 1849թ-ին
և մահացել՝ 1901 թ-ին: Ստեփանյան Մովսեսը մեծ սերունդ է պարգևել Ստեփանյանների, այսինքն՝
ամենամեծ ճյուղը Ստեփանյան Մովսեսինն է: Նա հարկ է համարել, որ պետք է գծի տոհմածառ,
որը սերնդեսերունդ կփոխանցվի և կշարունակվի:
Ես
լինելով Ստեփանյան՝ պարտքս համարեցի թվայնացնել այդ տոհմածառը, և պապիկիս օգնությամբ
ավելացնել այն սերունդների անունները, որոնք չկային տոհմածառի մեջ: Հույս ունեմ, որ
այս ավանդույթը կպահպանվի, չի մոռացվի և սերնդեսերունդ այն կփոխանցվի…
Տոհմածառը ըստ՝ գծագրի
No comments:
Post a Comment