Վարդգես Պետրոսյան
Ապրած և չապրած տարիներ [Վերլուծություն]
Խմբագիր` Ելենա Սարգսյան
Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:
Վարդգես Պետրոսյան
<<Ապրած և չապրած տարիներ>>
Մենք գնահատել չսովորեցինք: Մեր կյանքում չկարողացանք հասկանալ մարդկանց... Ինչպես չհասկացան Սերոբին և Հասմիկին...
Ըստ իս՝ պատմվածքը ուղղակի գլուխգործոց էր: Վիպակում՝ նկարագրված էին մարդկանց տարբեր կարծրատիպեր: Ողողված էր մարդկային յուրաքանչյուր կյանքին բնորոշ հոգեվիճակներով, մտքերով, որոնք միգուցե և անցել են մեր մտքով: Յուրաքանչյուր մարդ ծնվում է ապրելու համար և իրավունք ունի լրիվ ապրելու իր կյանքը: Մարդը չպետք է ունենա չապրած տարիներ։ Ամեն մեկի ապրած տարին չէ, որ կարելի է ապրած համարել, որովհետև գոյատևել կյանքի հոսանքի մեջ ընկած, դեռևս չի նշանակում ապրել: Մենք ապրում ենք հասարակության համար, ապրում ենք կողքինին դուր գալու համար, ապրում ենք ուրիշի համար, ուրիշին ինչ-որ բան ապացուցելու համար: Իսկ ե՞րբ է գալու ժամանակը, երբ կապրենք ինքներս մեզ համար, երբ կսկսենք չմտածել, թե կողքինը ինչ կմտածի մեր սխալ քայլի, կամ էլ չարված քայլի մասին: Ե՞րբ կգա ժամանակը, երբ մենք մեր կյանքը կապրենք՝ սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով...
Ինչո՞ւ ենք մենք գնահատում այն ժամանակ, երբ կորցոնում ենք: Ինչո՞ւ
մենք չենք փորձում հասկանալ մեր կողքինին՝ քարկոծելու, անվանարկելու փոխարեն:
Հին, ավանդական բարքերին
զոհ գնացին Սերոբն ու Հասմիկը, որովհետև չկար ինչ-որ մեկը ով կհասկանար նրանց, ով
կկանգներ նրանց կողքին և կասեր.
-
Այո՛, պայքարեք, ուշադրություն մի
դարձրեք, թե ինչ կասեն, թե ինչ կխոսեն կողքից:
Իսկ էդ քարկոծողները, էդպես
էլ չհասկացան, որ երկու դեռահասներ, ապրում էին իրենց կյանքը, ապրում էին երջանիկ,
ապրում էին՝ ոչ մեկին չխանգարելով: Նրանցից բոլորը ունեին ընտանիք, աշխատանք,
ընկերներ, հոգսեր, նպատակներ, հա՛, ապրում էին, զգում էին, շնչում էին: Բայց
արդյոք նրանք ապրո՞ւմ էին: Հա, երևի ապրում էին, բայց ոչ այնպես ինչպես նրանք
կցանկանային, այլ այնպես՝ ինչպես հասարակությունը կթելադրեր...
No comments:
Post a Comment