Աշխարհում տիրող իրավիճակը հետ մղեց հազարերորդ պլան, ու կիսատ մնացին այն բոլոր նպատակներս ու երազանքներս, որոնք պետք է` ջանք ու եռանդ չխնայելով, իրագործեի հենց այս տարի: Հետ հայացք գցելով` հասկանում եմ, որ չափից դուրս քիչ են ճամփորդություններս և չափից դուրս շատ են` պլանավորված, բայց չիրականցված ճամփորդություններս...
Ասում են` վարակի
էպիկենտրոնը Միլանն
է` զարգացած
ու գեղեցիկ
հյուսիսային քաղաքը...
Իմ սիրելի
Միլանը, որը
էդպես էլ
մնաց երազանք,
որը պետք
է իրականանար
հենց այս
տարի... Միլանին
կհաջորդեր իմ
Արևմտյան Հայաստանը...
Արևմտյան Հայաստանից
հետո բազում
ճամփորդություններ դեպի
Արատես կամ
էլ Սևան...
1. Արատես...
2. Ամուլսարի հետքերովբացահայտեցի Ջերմուկքաղաքը...
3. Ավանդույթը չխախտելովդեպի Թռչկան
4. Բարև Գյումրի,
մենք էլ
եկանք...
Այս
տարի սկսեցի մի կողմ դնել բոլոր <<կոմպլեքսներս>>. ինչպես ասում են… Սկսեցի ձայնագրություններ կատարել: Ստեղծեցի իմ
անձնական նախագիծը, փոքրիկ, բայց երկարաժամկետ, և որ ամենակարևորն է` հաճույքով կատարվող
նախագիծ:
1. Դուք...
2. Այնքան դժվար
է ժպտալ այն ժամանակ, երբ չի ստացվում...
3. Համո Սահյան:
Ինչ արած, մարդ եմ
4. Համո Սահյան:
Հոգնել եմ
5. Սյունե Սևադա:
Իրեն Փոխանցեք...
6. Համո Սահյան:
Կգամ
7. Համո Սահյան:
Թուլություն
8. Եղիշե Չարենց:
Հեռացումի խոսքեր
9. Հովհաննես Թումանյան
"Դառնացած ժողովուրդ"
10. Սասնա
Ծռեր: Ճյուղ 4-րդ [Փոքր Մհեր]
Շարադրություններ`
1. Ինձ իմ արևը կվերադարձնե՞ս
2. Գնա՞նք Լաստիվեր
3. Մեկուսացումս՝ բացահայտումների շրջան
4. Վերջին տերևը...
5. Դուք ինձ ասեք ցանկապատ, ես ձեզ ցույց տամ ծառերը...
6. Ուսուցչիս...
7. Նամակս՝ Ձեզ...
Հ.Գ մնացած պատումները նշված են` վերևում, որպես ճամփորդապատում:
«Ունեցածդ գրքերի մեջ երբեմն ամենաթանկն ու արժեքավորն է դառնում ոչ թե այն մեկը, որի բովանդակությունն է հոգեհարազատ կամ որում գրված նյութը մտնում ու խառնում է ուղեղիդ ամենափոքր ծալքերը, հեղափոխում կյանքդ, որի համար շատ գումար ես վճարել, այլ այն, որի մեջ գրված մաղթանքներն ու ցանկությունները, մաղթողն ու նվիրողը հենց արժեք ունեն քեզ համար»
Դավիթ Սամվելյան
Ստեղծված իրավիճակը` ինձ համար, բավականին շահավետ էր:
Իմի բերեցի փոքրիկ գրադարանս, հետո սկսեցի կարդալ բոլոր այն գրքերը, որոնք պետք է
վաղուց կարդացած լինեի: Կային գրքեր, որոնք կարդացել էի, սակայան, վստահեցնում եմ`
ամեն անգամ վերընթերցելով, սկսում ես այլ կերպ ընկալել, այլ կերպ հասկանալ
հեղինակի միտքը, այլ նմանություններ ես փորձում փնտրել:
Վերլուծություններ`
1. Համո
Սահյան: Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է [Վերլուծություն]
2. Վարդգես
Պետրոսյան: Ապրած և չապրած տարիներ [Վերլուծություն]
3. Վարդգես
Պետրոսյան «Վերջին ուսուցիչը » [Վերլուծություն]
4. Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն [Վերլուծություն]
5. Անուշ պոեմ. վերլուծություն
6. Մեկուսացումս՝ բացահայտումների շրջան
7. Ռեգինա Ղազարյան. Հուշեր Չարենցից
8. Դառնացած ժողովուրդ Հովհաննես Թումանյան
9. Շահան Շահնուր. Նահանջը առանց երգերի Վերլուծություն
Հեռավար ուսուցումը, ուներ և' դրական, և' բացասական կողմեր: Նախ շաբաթվա կտրվածքով տնայինները, առաջադրանքները
և նախագծերը ավելի շատ էին, քան դպրոց հաճախելու ժամանակ, որը, իր հերթին, նպաստեց
օրը ավելի հագեցած անցկացնելուն: Տեսակապով դասերի, ցավոք սրտի, ոչ բոլորին եմ մասնակցել, բայց կատարել եմ բոլոր այն առաջադրանքները, որոնք հանձնարարված են եղել: Իրականում, սա մեզ համար այդքան էլ նորություն չէր, քանի որ մենք արդեն սովոր էինք համակարգչով աշխատելուն, մենք արդեն պատրաստ էինք հեռավար ուսուցման, քանի որ մեր դասերը բնույթով
կազմված են հեռավար ուսուցումից: Այսինքն` տնային աշխատանքները, կամ այն դասերը, որոնց
մենք չենք մասնակցել, ամբողջությամբ
ստուգվում են` ամսվա վերջում: Նոր հարթակը` Teams-ը, շատ հեշտ օգտագործվող, բավականին մատչելի հարթակ էր: Եթե տեսակապով դասին չես մասնակցել, հնարավորություն կար, տեսագրված դասի օգնությամբ տեսնել այն, ինչը կատարվել էր տեսակապով դասի ընթացքում:
Հուսամ` շուտով ամեն ինչ լավ կլինի և հնարավորություն կունենանք
անցնելու մեր սովորական առօրյաին: Հիմա փակվում են բոլոր դռները և հաջորդ դռները բացվելուն
պես, կսկվի նոր կյանք, որը ողողված կլինի միայն ժպիտներով և դրական մտքերով:
No comments:
Post a Comment