Saturday, 20 June 2020

Առցանց ասուլիս: Իմ և ձեր Սևակը...


Պարույր Սևակ 
<<Բաց, առցանց ասուլիս: Իմ և ձեր Սևակը...>> 


<<Պարույրի թողածը անգնահատելի է ու շատ, բայց տարավ իր հետ անհամեմատ ավելին: Նա ուներ ասելիք, լի էր ամենով: Պարույրը ժողովրդի ծնունդն էր, նրա հոգու պահանջը, նրա հույզերի երգիչը>>:
ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ


Սևակը միշտ մեզ հետ է, Սևակը անմահ է: Սևակը, մեր սրտերում փոքր անկյուն է հատկացրել ու ապրում է այնտեղ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, նրա բանաստեղծություններում, նամակներում վերագտնում է իրեն, վերագտնում է իր կորցրած սերը, կամ էլ դեռ գալիք սերը, վերագտնում է հոգու խաղաղությունը: Սևակի պոեզիան ընթերցելիս մեզնից յուրաքանչյուրը իր սրտի լարը կգտնի: 


<<Մենք անընդհատ մոտենում ենք բանաստեղծին, իսկ մեր միջև եղած տարածությունը մեծանում է տարեցտարի: Եվ քանի որ «Մեծը հեռվից է երևում», տարածության ավելացման հետ Պարույր Սեվակ երևույթը խոշոր մասշտաբներ է ընդունում: Նա պատկանում է այն երևույթների թվին, որոնք աճում են ժամանակի մեջ:>>

ԻՎԱՆ ԴՐԱՉ 


Մենք վերաբացեցինք Սևակի կյանքի էջը: Մենք վերագտանք մեզ իր համեստ բանաստեղծություններում: Սևակի համար երեկը դառն ու քաղցր հուշերի օթևան չէր, այլ մտորումների օրրան: 
Մենք մեր մտքերում վերամիավորվեցինք Սևակի հետ, կենդանացրեցինք Սևակին և վերապրեցինք նրանով: Մեր օդը լիքն էր Սևակով... 
Տեսդակապը դիտելու համար` հղումով:




   

No comments:

Post a Comment