Sunday, 28 June 2020

Առարկայական ամփոփում. [Իրավագիտություն]


Առարկայական ամփոփում` իրավագիտություն



<<Երբ խոսքը վերաբերում է դատավարությանը, հանդուրժողականության միանգամայն մերժելի առաքինությունը պետք է վերաժվի ավելի դժվարին, բայց ավելի վեհ` արդարադատության առաքինությանը: Հատկապես երբ այդ մարդու մեջ հայտնաբերված հոգու դատարկությունը կարող է կործանարար անդունդ դառնալ հասարակության համար>>:

Ալբեր Քամյու «Օտարը»


Ինչ եմ ձեռք բերել իրավագիտություն առարկայից, ինչ եմ հասկացել, ինչ է իրավագիտությունը ըստ իս: 


Իրավագիտությունը հնարավորություն է ընձեռում բազմակողմանի և գիտականորեն բացահայտել պետության ու իրավունքի էությունը, որը ձևավորվում է հասարակական օբյեկտիվ օրենքների ճանաչման, հասարակական գործունեության պահանջների, պետության և իրավունքի խնդիրների բնույթին ու մակարդակին համապատասխան:

Իրավագիտության հիմքում ընկած է արդարությունը: Արդարությունը կյանքի բացառիկ արժեքներից մեկն է, որը շնչառության պես՝ մշտապես ուղեկցում է մարդուն: Արդարության ոտնահարումը՝ արժեքների ոտնահարում է, որը կարող է մարդուն հանել հավասարակշռությունից և նրան մղել՝ ընդհուպ անկանխատեսելի քայլերի: Արդարությունը շատ զգայուն կատեգորիա է և նրա շարունակական ոտնահարումները՝ մարդու ներսում գլուխ են բարձրացնում անհանդուրժողականություն, անհարմարվողականություն, ըմբոստություն, վիրավորանք, ատելություն, վրեժ:

Գոյություն ունեն իրավունքի հարյուրավոր, և նույնիսկ հազարավոր բնորոշումներ, սակայն դրանց մեջ չկա ոչ մեկը, որ լինի համընդհանուր ճանաչում գտած, բոլորի կողմից ընդունվող: Իրավահասկացողության բազմազանությունն իր հիմքում ունի իրավունքի կեցության, իրավունքի ճանաչման, իմացության տարբերություններով պայմանավորված պատճառներ: Փիլիսոփաների համար իրավունքը քաղաքական արդարությունն էր, միջնադարյան գիտնականների համար՝ աստվածային հիմնադրույթ, Ժան-Ժակ Ռուսոյի համար՝ ընդհանուր կամք, Հերինգի համար՝ պաշտպանված շահ, Պետրաժիցկու համար՝ իմպերատիվ-ատրիբուտիվ էմոցիաներ, իսկ իրավաբանական <<պոզիտիվ մտածողների>> դպրոցի ներկայացուցիչների համար՝ պետության հրաման: Բազմազանությունն էր, որ Կանտի մոտ առաջ բերեց դժգոհություն, թե իրավաբանները հարյուրամյակներով որոնում և չեն կարողանում գտնել իրավունքի բնորոշումը: Եթե Կանտը միայն դժգոհում էր, ապա մի շարք այլ իրավաբանների մոտ իրավունքի բնորոշումների բազմազանությունը և իրավունքի էության շուրջ չհանդարտվող վեճերը հագեցրին վատատեսական, հուսահատական եզրահանգումների, այսինքն՝ իրավունքի էությունը հնարավոր չէ ճանաչել: Այդպես էր մտածում մասնավորապես Ալեքսեևը, որը կարծում էր, թե իրավաբանները երբեք էլ չեն գտնի իրավունքի բնորոշումը
 Իրավագիտության՝ որպես իրավունքի և պետության մասին գիտության, համար ելակետային ու որոշիչ նշանակություն ունի դրա հիմքում ընկած իրավունքի հասկացողության  այս կամ այն տիպը: Հենց իրավահասկացության տիպն է որոշում իրավունքի և պետության իրավաբանական իմացության սկզբունքն ու նմուշը, իրավագիտության համապատասխան հայեցակարգի գիտական-իրավական բովանդակությունը, առարկան և մեթոդը:

Հավաքելով, պահպանելով, տարածելով իրավաբանության մասին ընդհանուր տեղեկությունը, որը կուտակել եմ այսօր, հարկ եմ համարում` ներկայացնել 2019-2020թ. Ուս. Տարվա կատարած բոլոր առաջադրանքները, որոնք կատարել, վերլուծել, հետազոտել եմ այս ուս. տարվա ընթացքում: 

Նախ և առաջ, ներկայացնում եմ «Հասարակագիտություն» առարկայի էջը, որտեղ կարող եք ծանոթանալ իմ ամբողջ տարվա գործոնեության հետ: 




Ընդհանուր կատարած աշխատանքների ամփոփում`


Ուսուցչուհի՝ Լուսինե Գրիգորյան 
Դասավանդողի բլոգ՝ Լուսինե Գրիգորյանի բլոգ  








 

No comments:

Post a Comment