<<Մի բաժակ ջերմություն>>
Լուսանկարը` Վիկտորյա Սուքիասյանի
Հիմա անդադար անձրևում է, թեև դրսում հուլիս ամիսն է… Եթե ցերեկը
ասեին, որ էսպես անձրևելու է երեկոյան, երևի լուռ ժպտայի ու հակաճառեի` սովորությանս
համաձայն: Չգիտեմ` ով է նեղացրել ամպերին, որ էսպես հորդացած լաց են լինում, բայց երևի
շատ են ցավեցրել… Հորդացած թափվում է գետնին, մաքրելով գետնի վրայի ոտնահետքերը, որոնք
մնացել էին ինչ-որ մեկից հուշ` փողոցին: Մարդիկ վազում են դրսում` փորձելով թաքնվել
ինչ-որ տեղ: Ինչ-որ մեկի հիշողության փոշին ուսերին է մնացել և համառորեն պահքարում
է անձրևի հետ, որ հանկարծ` չմաքրվի, չմոռացվի...
Սիրում եմ անձրևը, հատկապես, երբ տրամադրությանս համահունջ է
լինում: Էս եղանակը, բնույթով արդեն քեզ հանգստություն է բերում` քուն, տաք թեյ անկողնումդ,
պատուհանի կողքին կամ էլ ՁԵՐ թեյարանում:
Դուրս եմ գալիս փողոց, գնում եմ իմ ու քո սիրելի թեյարանը, տարօրինակ
է` իմ ու քո սեղանը ազատ է դեռ, թեպետ թեյարանում էլ տեղ չկա, որովհետև մարդիկ պաշտպանվել
են անձրևից` մտնելով թեյարան: Իսկ մեր սեղանը դեռ ազատ է, կարծես թե ամեն անգամ գիտի,
որ մեզնից ինչ-որ մեկը էնտեղ է գնալու ու չի թողնում ոչ ոք նստի էնտեղ:
Երկու թեյ եմ վերցնում, մեկը ինձ, մյուսը` քեզ, ինչպես նաև, խնդրում
եմ շաքարավազը մեծ ամանով մատուցեն, հուսամ սովորություններդ դեռ չես փոխել և թեյդ շատ
<<քաղցր>> ես խմում: Ի վերջո մի բաժակ թեյի շուրջ կարելի է նկատել կարևորը։ Թեյի մեջ շատ պատմություններ են ամբողջանում, նա էությունը հաղորդել գիտի: Նա ինձ
քո' էությունը հաղորդել գիտի: Սպասում եմ, արի...
No comments:
Post a Comment