Tuesday 16 February 2021

Ինձ իմ արևը կվերադարձնե՞ս


Ինձ իմ արևը կվերադարձնե՞ս
Լուսանկարը` Միքայել Առաքելյանի 

Բա՛րև… հուսով եմ՝ լավ ես, գիտե՞ս… Չէ՛, լավ, ոչինչ, ուղղակի արդեն գարնան երկրորդ ամսվա վերջն է երևում, իսկ ես դեռ առաջինն էլ չեմ սկսել… Էդպես լինում է չէ՞,  ժամանակը արագ առաջ է գնում, իսկ դու ետ ես մնցել ինչ-որ ամսում ու չես էլ հասցնում ժամանակի ետևից հասնել…   Մոլորված՝ արևս եմ ման գալիս, բայց չեմ գտնում, ամեն տեղ ման եմ եկել, չկա ու չկա... Գուցե քեզ մո՞տ է, խնդրում եմ, ամեն տեղ նայի՛ր, այլ դեպքում էսպես էլ կմնամ` ձմռան և գարնան արանքում: Գարունս չի մեկնարկի, ես էլ ժամանակի հետևից չեմ հասնի...
Շուրջս ծաղիկ չկա, արև չկա... Չգիտեմ, էսպես առանց արև ո՞նց եմ դիմանալու: Մարդիկ ավարտում են իրենց գարունը, իսկ ես, անորոշության մեջ, գլուխս կորցրած, էստեղից-էնտեղ եմ վազում՝ հուսալով, որ կգտնեմ արևս...
Դու շատ լավ գիտես, որ սիրածս եղանակը՝ գարունն է: Բայց ու՞մ է պետք անարև գարունը, ու՞մ է պետք անծաղիկ, մռայլ ու գորշ գարունը: Ու՞մ է պետք էն գարունը, որտեղ չկան կանաչ դաշտեր, չկան երիցուկների դաշտերը, որտեղ սառը և փշոտ մի վարդ կա, որին մոտենալ էլ չես կարող:
Դու շատ լավ գիտես, որ երիցուկներ եմ սիրում, իսկ երիցուկները ձմռանը, կամ էլ աշնանը չեն բացվում... Հասկանու՞մ ես, ինձ արև է պետք, որպեսզի կարողանամ շա՜տ երիցուկներ ունենալ, որ նայեմ երիցուկների դաշտերին ու վերջը չտեսնեմ:
Ինձ իմ արևն է պետք, որը կջերմացնի հոգիս: Ի՛մ արևը, որը տարար հետդ հրաժեշտի  պահին... 

No comments:

Post a Comment