<<Մետրո...>>
Մետրոյում եմ... Մոտ տասնհինգից քսան մարդ կա... Մետրոյին սպասելը էստեղ հարաբերական է ասված, որովհետև մենք նայում ենք ժամին ու չենք էլ հասկանում` ոնց են գնում մեր կյանքի վայրկյանները, իսկ մենք կանգնած սպասում ենք մինչ դրանք անցնեն:Էստեղ հոսքը ավելանում է ու ավելացողները էլի ժամին են նայում:
Մտածում եմ. «Տեսնես էսքան մարդկանց մեջ, կա՞ գեթ մեկ հոգի, ով գնահատում է իր կյանքի րոպեները ու արժևորում պահի կարևորությունը»:
Ես ինքս չգնահատելով, առաջանում մետրո: Չափից շատ ենք... Երևի նախորդ վագոնում ավելի հարմար ու տաքուկ տեղավորվեի, հետո ականջներումս թնդացող երգի ռիթմը կհամապատասխանեցնեի վագոնի թափի հետ, որ իրար լրացներով ճամփա ընկնեինք:
Էս ուղղակի մետրո չի, ստեղ մոտավորապես երեսունից քառասուն, քառասունից վաթսուն մարդու կյանք ա եռում: Օդում անբացատրելի անհանգստություն, սպասում ու տխրություն կա, ինչպես մետրոյից բազմակի անգամներ վերևում գտնվող երկնքում, ուղղակի երկինքը արտահայտում է տխրությունը, էստեղ ուղղակի պետք է աչքեր կարդանք:
Էդ մթնոլորտից դուրս գալով, հասկանում ես` մի սպասող էլ դու պիտակվեցիր... Դու էլ իրենց պես սպասում ես: Չգիտես` ում, ինչին, երբ, որտեղ, ուղղակի լուռ սպասում ես, բայց բնույթով անհամբեր ես, ուզում ես շուտ վերջանա էդ զգացողությունը: Մետրոյի դռներից դուրս ես գալիս, չես էլ սպասում գնա, շարունակում ես ճամփադ, քայլերդ արագացնում ես, որ շուտ հասնես էլեկտրական աստիճաններին... Հասար: Ի՞նչ փոխվեց, որ մեկ աստիճան վերև կանգնեցիր: Շու՞տ հասար:
Մետրոն գնաց` մարդկանց շշուկներն ու խոսացող աչքերը թողնելով դիմացս, դղրդացնելով ներաշխարհս` հեռացավ:
No comments:
Post a Comment