Sunday, 6 December 2020

 Մարդիկ միշտ հարցնում էին. 

-Աշնան ի՞նչն ես սիրում` գորշ, մռայլ, անձրև, տեղ-տեղ ցեխ, փոքրիկ ջրափոսեր, ի՞նչ աշուն է... 

-Ամեն եղանակ իր յուրովի գեղեցկությունն ունի.-պատասխանում էի ես` լայն ժպիտը դեմքիս: 

Առհասարակ մարդիկ էդպիսինն են՝ գեղեցիկը չգնահատող, քննադատող... Ու երբեքչսովորեցինք ամեն «տհաճ» բանի մեջ, փնտրել «հաճելին»: 

Աշնան գեղեցիկ ու անկրկնելի գույները չնկատեցինք: Աշնանային օրերին չգնացինք անտառ` տերևներ հավագելու, որոնք էլ իրենց հերթին կչորանային սիրելի գրքի էջերում, որըկարդացված կլիներ անձրևի դանդաղ ելևէջների ներքո` մի բաժակ տաք թեյով: Չհասկացանք, որ ինչպես` մարդիկ, այնպես էլ տերևները` անկրկնելի են, նման երկրորդը չես գտնի...

Չհասկացանք, որ աշնան հետ մեկ տեղ` սերն է ծնվում, որովհետև մեկին գրկելու ուտաքացնելու պահանջը լցվում է հոգումդ այնպես` ինչպես տաք թեյն է լցվում սառը բաժակումու վայրկենական տաքացնում է այն... 

Գունային երանգները չգնահատեցինք, աշնանը չհամեմատեցինք մարդկանց հետ, որգիտակցեինք` յուրաքանչյուրս ներկված ենք մեր յուրօրինակ գունապնակներով, աշունն էլ իրհերթին էր տարբերվում իր գունային էտյուդներով: 

Չգնահատեցինք... Դրա համար էլ աշունս ներկվեց մուգ կարմիրով... Հոգիներ ներկվեցին կամէլ քարացան... Չգնահատեցինք...

No comments:

Post a Comment