Փոքր ժամանակ միշտ ասում էի <<Մամ, դասատու լինելը հեշտ բանա չէ՞>>
Միշտ բացասական պատասխան
ստանալով՝ սկսում
էի վիճել մորս հետ։ Վեճը միշտ սահմանափակվում էր մորս խոսքերով. <<Երբ փորձես մեկ օր ուսուցիչ լինել, այդ ժամանակ հարցիդ
պատասխանը ինքդ կունենաս>>։
Հետո դպրոցում հնարավորություն ունեցա մասնակցելու
<<Սովորող սովորեցնող>>
նախագծին։ Պար էի սովորեցնում մեր կրտսեր սովորողներին։
Սովորեցնելով հասկացա,
որ ամենաբարդ գործը, որը երբևէ եղել է, կա ու կլինի ուսուցչի մասնագիտությունն է։ Եթե ցանկանում ես լինել ԼԱՎ ուսուցիչ, պետք է ցանկացած
աշակերտի հետ, կապ չունի ընդունակ
է, թե ծույլ, փորձես շփման եզրեր գտնել, սուզվել նրա ներաշխարհ, ներառե դասապրոցես, քաջալերել և վերջապես ՍԻՐԵԼ, քանի որ ցանկացած
աշակերտ զգում է՝ տվյալ ուսուցիչը սիրում
է իրեն, թե ոչ։
Ամեն դասարան ունի իր դժվարությունները: Ասում են, եթե աշակերտը դասը չի յուրացնում, ապա մեղավորության մեծ բաժինը ուսուցչինն է: Սուտ է:
Առաջին դասարանում տանջվելով գրել ու կարդալ էինք սովորում, առաջին քայլերն էինք անում դեպի նոր աշխարհ, մինչդեռ չէինք գիտակցում,
որ դա ամենաչնչինն է, որ կարող էինք անել:
Հիմա ես սովորում եմ մի հաստատությունում, որտեղ կա ընկերություն ուսուցչի և աշակերտի միջև, որը ամենակարևոր չափանիշներից մեկն
է: Ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ արդեն ինձ հարազատ դարձած մարդկանց հետ: Ամեն մի ուսուցչի հետ տարբեր թեմաների շորջ զրուցում, բանավիճում, և ինչու չէ նաև հակասում միմյանց:
Էկոլոգիայի ուսուցչուհու հետ ծանոթանում էկոլոգիական խնդիրներին, սովորում և տեղեկացվում այնպիսի
բաների մասին, որոնցից նույնիսկ գաղափար էլ չունեի տարիներ առաջ: Անգլերենի ուսուցչուհու հետ սովորում ենք բառերի փնջեր` խոսքը բարելավելու համար: Պատմության ուսուցչի հետ պրպտում ենք
երկրի հին պատմությունը և այլն:
Նրանք մարդիկ են, ովքեր ինձ սովորեցրին, որ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ մեկ քայլ առաջ գնալու խորհրդանիշն է: Որ չկա <<Ես չեմ կարողանում, դրա համար էլ չեմ սովորում>> արտահայտությունը: Կա նպատակ և նպատակակետ, պետք է հասնել դրան ցանկացած գնով:
Իսկ վերջաբանի համար ուզում եմ շնորհավորել ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ովքեր ամեն հարցում կողքիս են և կօգնեն ցակացած ժամին, լինի դա վաղ առավոտ, թե ուշ գիշեր:
No comments:
Post a Comment