Յըլդըզ պալատ
Յըլդըզ պալատ սուլթանական պալատ, որը գտնվում է Ստամբուլում։ Եղել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի նստավայրը 1876- 1909 թվականներին։ Աբդուլ Համիդը լքել է Դոլմաբահչե պալատը՝ հակառակորդի ռազմածովային ուժերի անակնկալ հարձակումից վախ ունենալու պատճառով։
Ահմեդ Համիթը հանձնարարեց իտալացի ճարտարապետ Ռայմոնդո Արոնկոյին վերակառուցել Յըլդըզ թագավորական դաստակերտը, որը ժամանակին կառուցվել էր Աբդուլ Մեջիդ սուլթանի հրամանով։ Յըլդըզ պալատի և Չըրաղան պալատի միջև ընկած է Յըլդըզ այգին, որտեղ տնկված են մեծ քանակությամբ արևադարձային ծառեր և ծաղիկներ։ Այնտեղ մնացել է Աբդուլ Ազիզ սուլթանի մալթայական տաղավարը, որը նախագծվել է Բալյան ընտանիքի կողմից։ Պալատը կառուցված է բարոկկո ոճով։ Պալատում առկա են «պալատ- շալե», կայզեր Վիլհելմ II-ի տաղավարը, պալատական թատրոն և ճենապակու մանուֆակտուրա։ Միապետության տապալումից հետո, Յըլդըզը նախատեսված է եղել օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների համար որպես կեցավայր։ Հետագայում այն վերակազմակերպվեց և վեր ածվեց թանգարանի։
Չըրաղան պալատ
Չըրաղան պալատ հինգաստղանի հյուրանոց Ստամբուլում։ Պատկանում է «Kempinski» հյուրանոցային խմբին։ Տեղակայված է Բեշիկթաշ և Օրթաքյոյ թաղամասերի միջև՝ Բոսֆորի ձախ ափին։ Հյուրանոցը մարմարե կամրջով կապված է Յըլդըզ այգու հետ։ Նախկինում այստեղ տեղակայված է եղել սուլթան Աբդուլ Ազիզի պալատը։ Չըրաղան պալատը, ինչպես և Օրթաքյոյ մզկիթը և Դոլմաբահչեի պալատը, կառուցվել է Պալյան ընտանիքի կողմից, ովքեր ձգտում էին եվրոպականացնել օսմանյան ճարտարապետությանը պատկանող կառույցները։ Կառուցումը տեղի է ունեցել 1863- 1867 թվականներին։ XX դարի սկզբին այստեղ՝ զինվորականների խիստ հսկողության ներքո, ապրել է օսմանյանսուլթան Աբդուլ Համիդ II-ը, իսկ 1909 թվականին այստեղ տեղի ունեցան երիտթուրքական խորհրդարանի առաջին նիստերը։ 1910 թվականի հունվարին կիսափայտե պալատը այրվեց։ Այն մնաց կիսավեր վիճակում, մինչ 1989 թվականը, երբ դրա վերականգնմամբ սկսեցին զբաղվել ճապոնացի շինարաները։ Ինտերիերը վերականգնվել է այնպես, որ գրավի զբոսաշրջիկին։ Շինարարները նպատակը չի եղել ցուցադրել պալատի պատմական տեսքը։ 2007 թվականին փրձ կատարվեց միմյանց հետ համադրել պալատի պատմական տեսքը և նեոմոդեռնիստական ոճը։
Սուրբ Սոֆիա Տաճար Սուրբ Սոֆիա՝ Խոհամտություն Աստծո: Բյուզանդական կայսրության խոշոր ճարտարապետական գլուխգործոց, Բյուզանդիայի «Ոսկե Դարի» խորհրդանիշ և աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը: Բարձրությունը 55.6 մ է, գմբեթի տրամագիծը՝ 31 մետր: Երկարությունը 75.6 մետր է, լայնությունը՝ 68.4 մ: Սբ. Սոֆիայի սաճարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: Տաճարը կառուցվել է 324-327թթ. Կոնստանտին I կայսեր կողմից Ավգուստեոն առևտրային տարածքում, որը գտնվում էր Կայսերական պալատի հարևանությամբ, Կոնստանդնուպոլսի կենտրոնում: 404թ-ին ժողովրդական ապստամբության ժամանակ առաջին տաճարն այրվեց, իսկ նույն վարում կանգնեցված նորակառույց եկեղեցին ապրեց ընդամենը 10 տարի և 415 թ. դարձյալ կործանվեց հրդեհից: Նույն թվականին կայսր Թեոդոսիուս II-ը հրամայեց սկսել շինարարական աշխատաքներ ու կառուցել նոր տաճար նույն վայրում, որն էլ այրվեց 532թ.-ին հայտնի «Նիկա» ապստամբության ժամանակ: Թեոդոսիուսի տաճարի ավերակները հայտնաբերվեցին 1936 թվականին, պեղումների ժամանակ, որոնք շատ մոտավոր պատկերացում տվեցին տաճարի արտաքին շքեղ տեսքի մասին: Թեոդոսիուսի տաճարն ավերած հրդեհից 40 օր հետո Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը հրամայեց նույն վայրում կառուցել գեղեցիկ համանուն մի տաճար, որը կխորհրդանշի հզոր կայսրության ուժը: Բայց քանի որ Հուստինիանոսի ծրագրած եկեղեցին պետք է լիներ շատ մեծ, նա գնեց հարակից անհրաժեշտ հողերը, վարձեց ժամանակի լավագույն ճարտարապետներին՝ Իսիդոր Միլեթացուն և Անթիմիոս Թրալացուն: Տաճարի հարդարանքի համար օգտագործվեց լավագույն մարմարը, իսկ Եփեոսից բերված ութ կանաչ մարմարե սյուները կարելի է տեսնել անգամ այսօր: Հուստինիանոսն այնքան էր կլանված տաճարի շքեղության գաղափարով, որ չէր ափսոսում ոչինչ. հարդարանքի համար նա օգտագործում էր թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ և փղոսկր: Տաճարի շինարարությունը կլանեց կայսրության գրեթե երեք տարվա եկամուտը: Ըստ ավանդության, ոտք դնելով տաճար, Հուստինիանոսն ասել է. «Սողոմոն, ես գերազանցեցի քեզ», վկայակոչելով հանրահայտ Երուսաղեմի տաճարը: Տաճարին վերադարձվեց իր նախկին շքեղ ներքին հարդարանքը, ամբողջովին խճանկարներով ծածկված պատերը՝ ինչպես սյուժետային այնպես էլ դեկորատիվ կոմպոզիցիաներով: Այժմ պատերի վրա կարելի է տեսնել Հիսուս Քրիստոսի և Սուրբ Կույսի պատկերները: Գրեթե ամբողջությամբ պահպանվել են մուտքի հատվածում հրեշտակապետ Գաբրիելի, հարավային մուտքի սրահում՝ Սուրբ Հովհաննեսի և Ալեքսանդր կայսեր խճանկարները: Խոշոր պատմական արժեք են ներկայացնում մարմարե սալիկների վրայի ռունական (runic) արձանագրությունները: Բազմաթիվ իսլամական տարրեր են ավելացվել եկեղեցում. մարմարե շատրվաններ, դեկորատիվ տարրեր և մեծ չորս օվալաձև վահանակներ` Ղուրանից վերցված մեջբերումներով: 2006թ- ին Սուրբ Սոֆիայում տարածք հատկացվեց տաճարի մահմեդական սպասավորների աղոթքի համար: 2007թ-ին ամերիկյան քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ կազմակերպեցին շարժում՝ տաճարին իր նախնական կարգավիճակը վերադարձնելու նպատակով: Նրանց նպատակն էր դադարեցնել անարգի ամենօրյա դրսևորումներն այս պատմական, մշակութային և ճարտարապետական գլուխգործոցի նկատմամբ, քանի որ տաճարի տարածքում՝ Մայր Եկեղեցում, վարում էին առևտրային տոնավաճառներ և ազգային համերգներ ու զվարճություններ: Միջազգային շարժման խորհրդի նախագահ Քրիս Սպիրուն պահանջեց տաճարին վերադարձնել քրիստոնեական եկեղեցու կարգավիճակը, ինչն այն ունեցել է իսկզբանե և հիշեցրեց, որ այն երբեք թանգարան չի եղել: Եկեղեցին գտնվում է Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում: Գմբեթի 40 պատուհանները լուսավորում են այս հրաշագեղ տաճարի բազմադարյա հերոսական պատմությունն ու աննման գեղեցկությունը: Աննկարագրելի զգացում է պարուրում մարմինն ու հոգին, երբ կանգնում ես մարմարի հատակին ու նայում վեր՝ հեռավոր բարձունքներին: Կարծես կանգնած լինես այս հրաշալի հողի վրա տեղի ունեցած իրադարձությունների էպիկենտրոնում: Պատմական դեպքերը քամու նման անցնում են կողքովդ, իսկ դու ջերմանում ես, զգալով քեզ այս եզակի գլուխդործոցի մի մասնիկ:.
No comments:
Post a Comment