Monday, 23 September 2019

Հովսեփ Էմինի գործունեությունը

Սեպտեմբերի 23-ից  27-ը 
  • Զինված պայքարի  արդյունքերը և ազատագրական պայքարի նոր փուլը: /էջ18-19/
  • Ազատագրական պայքարը 18-րդ դարի երկրորդ կեսին:/էջ 20-23/
  • Գնահատե′ք և գրավոր ներկայացրե′ք  Հովսեփ Էմինի գործունեությունը:

Էմինը ծնվել է 1726 թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Այստեղիցիր ընտանիքը տեղափոխվել է Հնդկաստան և հաստատվել Կալկաթայում:
Երիտասարդ Էմինը գիտեր Հայաստանի ծանր վիճակի մասին, տեսնում էր իր հայրենակիցների թշվառությունը, դա հատկապես ակնառու էր, երբ համեմատում էր եվրոպացիների բարվոք պայմանների հետ: Նա ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով: Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը: Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա: Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները: Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ: Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրմանիր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին:
1759 թ. Էմինը գալիս է Հայաստան: Արևմտյան Հայաստանով ճանապարհորդելու ընթացքում զրույցի բռնվելով հայրենակիցների հետ` նա խոսում է հայրենիքի պատմության փառավոր դրվագների մասին: Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության: Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ: Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին: Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին: Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ: Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ: Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան: Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին: Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ: Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ: Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից:
Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ: Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար: Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն: Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան: Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ: Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել: Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան:



Ամփոփում
Արդյոք սխալ կամ ճիշտ էին նրա քայլերը՝ դժվար է ասել միանշանակորովհետև նա ապրել է իր կյանքի մեծ ու փոքր փորձությունները ու հեշտ ճանապարհ չի փնտրելԿարո՞ղ էր նա ինչ   որ բան փոխելիհարկե կարող էր ու փոխել էԿար ու միշտ էլ եղել է մի ուժ հասարակ  ժողովրդի մեջորը համախմբելու և ճիշտ ուղղություն տալու դեպքում կարող է փոխել    պատմության ընթացքըՆա իր ժամանակի զինվորն ու զորավարն է եղելՇատ ցավալի էոր մեծ պետությունների շահերը միշտ առաջ են ընկնում բարոյականության ու արդարության    օրենքներիցԸնկնելով այդ շրջապտույտի մեջնա փորձել է նավարկել այդ ճահճուտով՝     չհանձնվելով ու չընկճելով:   Կարծում եմ նա իսկական զորավար է եղելայդ բառի լավագույն իմաստովբայց երկչոտ ու   զգուշավոր մարդկանցով շրջապատվածստիպված է եղել պայքարել հայ ժողովրդի    ազատությանը խոչնդոտող մի քանի թշնամիների դեմչհասնելով իրական թշնամուն:   Անճարակ ղեկավարներտգետ ու հոգնած ժողովուրդ և վերջապես շահը՝ համաշխարհային մի հզոր ուժորը բարձրացնում ու իջեցնում է յուրաքանչյուր բարձրության Էվերեստներ:    Միայն լեգենդների մեջ են հերոսները գեղեցիկ Հեղինեյի համար պայքարումիսկ իրականում Տրոյան էր պարարտ ու ցանկալի պատառըՆա հրաշալի անձնվեր օրինակ է յուրաքանչյուր   հայի համար: 

No comments:

Post a Comment