ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
· Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
· Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ։
· Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
· Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
· Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրման, ինչպես նաև պետական հիմնարկի կամ հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերությունների վերակազմակերպման միջոցով: Պետական կազմակերպության հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) կարող է հանդիսանալ միայն Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կառավարության: Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:
No comments:
Post a Comment