Thursday, 2 April 2020

Գոյական անուն

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

  • Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
 բ. շեշտակի, հանք, հնչուն
 գ. արցունք, հայուհի, վայրէջք,
 դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

  • Ո՞ր շարքում են միայն գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

  • Ո՞ր շարքում չկա գոյական․

 ա. հին, հագուստ, դարպաս
 բ. վնասվածք, հարգելի, տնական
 գ. սեղան, ծովային, ծարավել
 դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

  •  Ո՞ր շարքում չկա գոյական․

 ա. հայելի, նազելի, գովելի
 բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
 դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

  • Ո՞ր բառը գոյական չէ․

 ա. գեղջուկ
 բ. դպրոցական
գ. հյութալի
 դ. սեր

  • Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
 բ. քննիչ
 գ. հուզիչ
 դ. դյութիչ

  • Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական
1.  կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

  • Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

  • Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

 1․ վասակ, առյուծ, մհեր
 2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

  • Ո՞ր բառը գոյական չէ․

 ա. մերսող
 բ. գրող
գ. դող
դ. հոսող

  • Ո՞ր բառը գոյական չէ․

 ա. հուզիչ
 բ. սուլիչ
 գ. վարիչ
 դ. գրիչ

  • Ո՞ր բառը գոյական չէ․

 ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

  • Ո՞ր բառը գոյական չէ․

ա․աստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
 դ․պատվիրակ

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ

  • Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում —եր վերջավորությամբ․

1․հանքափոր, ուղեգիր, քարակույտ, պարերգ
2․հանքափոր, հեռագիր,նստացույց, ամպակույտ,
 3․աղբակույտ, մանկագիր, հեռուստացույց, լրահոս
 4․մեծատուն, ձեռագիր, դրոշմանիշ, խմբերգ

  • Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակին է կազմվում -եր վերջավորությամբ․

1․հանածո, լրաբեր, ծառուղի, նորահարս
2․ծառատունկ, ափսե, գրիչ, արկղ
3․վագր, տերտեր, բարձունք, աղեցույց
4․գամփռ, գիրք, լրագիր, խմբերգ 

No comments:

Post a Comment