Thursday, 28 January 2021

Ճիշտ կետադրել չսովորեցինք...


Մեր կյանքը նման է բարդ շարադրության, որը բավականին դժվար է կետադրելը:
Մենք անփույթ վերջակետեր ենք դնում: Որոշ նախադասություններ փակագծերով փակում:  Չակերտների մեջ ենք վերցնում լուրջ ասվածը, որպեսզի այն դիտվի որպես` կատակ:  Անփույթ ստորակետներ ենք դնում, որպեսզի մեզ իրարից ինչ-որ մասինկ անուղղակի կերպով բաժանի: 
Մենք մեր շարադրությունները գրում ենք թանաքը վերջացած գրիչով…  Չենք գրում` խզբզում ենք: Նոր էջ չենք բացում, էդպես` ռոբոտացված շարունակում ենք մեր կյանքը:

Մեր կյանքի ստորակետերը, վերջակետերն ու դադարները, թույլ ենք տալիս իմանալ միայն մեկին: Այն մեկին, ով գիտի շարադրությանդ ամեն մի հատվածը,  տողը, տառը: Գիտի նաև գրչիդ թանաքի գույնն ու դրա վերջանալու ժամանակը…

… Մենք, միգուցե, իմանանք ճիշտ կետադրելու կանոնները, բայց կյանքիդ շարադրության մեջ էդ կանոնները չեն գործում: Մենք պոետներ չենք, որ դրանք հանգավորենք և ճիշտ ժամանակին, ճիշտ կետադրական նշան դնենք…
Ընկերներիցս մեկը մի օր ասաց.
-   -Դու, կարծես քանդակագործ լինես…

Մենք, բոլորս քանդակագործներ ենք, ովքեր ընկել են կյանքի հոսանքի մեջ և, գաղափար չունենալով, հայոց լեզվի կետադրությունից, վերցնում են իրենց մուրճն ու քանդակում են իրենց շարադրությունը:  

No comments:

Post a Comment