Tuesday, 27 October 2020

Պատերազմից հետո...

 

<<Պատերազմից հետո...>> 


Մեր միջև օտարություն չկա հիմաորովհետև ազգս մի մարդ է դարձելորովհետև ազգս համախմբված էորովհետև մենք երբեք էլ ՕՏԱՐ չենք եղել... Որովհետև միշտ խաղաղ ենք եղել ինչպես մեր լեռները


Ես պատերազմի մասին ուղղակի լսել էիկարդացել պատմության գրքերումհամացանցում...

Պատերազմի մասին միայն դասարանում եմ խոսելորովհետև ոչ ոք չէր խոսում պատերազմիցԱռհասարակ պատերազմն ինչ էրոր խոսվեր... Մենք խոսում էինքորովհետև էդպես 

էր հանձնարարել ուսուցչուհիսդասը դա էրՊատմության դասերը կարդալիս ես չէի լալիսես չէի ընկղմվում խորը ցավի մեջորը  քաղցկեղի նման ներսից լուռ քայքայելու էր հոգիսՀիմա ես ապրում եմ պատերազմըիմ աչքերի առաջ նոր պատմություն է կերտվումորը նոր հերոսներ է ծնում... Փամփուշտները մարմիններ են խոցումբայց ոգի խլել այդպես էլ չկարողացան... ժպիտներ են սառում ու քարանում են սպասումները...

Դարանու՜մ են սերերը խոցված...

... Նրանք գնում են ու մեռած են ապրում մնացողները...

... Պատերազմի ընթացքում աշխարհում ինչքան զգացմունք կարավելի մեծացավ ու ուժեղացավՍովորեցինք  կարոտելսովորեցինք սիրելսեր խոստովանելսովորեցինք գնահատելսովորեցինք «Ուժեղների սիրով սիրել»... 

Սովորեցինք ժպիտներին սիրահարվել ու ժպիտներ նվիրելաչքերի լեզուն սովորեցինք ու հիմա բոլորս հերթով կարդում ենք դրանք ուսումնաՍԻՐԵԼՈՎՍկսեցինք հասկանալ խոսքի ուժընշանակությունը ու հիմա ավելի նրբանկատ ենք մեր խոսքերում...

...Ի վերջո պատերազմը շատ բան սովորեցրեց ու եռակի անգամ շատ ժպիտներ տարավ... 

Ու մենք էլ առաջվանը չենք լինի... Պատերազմից հետո... 

No comments:

Post a Comment