Wednesday, 28 October 2020

Նամակս, որը մնաց փոստում...

 


<<Նամակս, որը մնաց փոստում...>>

Հասցեագրված նամակներ կան, որոնք շա՜տ երկար ժամանակ են պահանջում տիրոջը հասնելու համար: Հիմա նամակս մնաց փոստում... Գնացի փոստատուն, ասացին էդպիսի հասցե չկա... Բայց, ախր, ո՞նց բացատրեմ, որ հասցեատերս էդտեղ է ապրում, ո՞նց բացատրեմ, որ էդ նույն հասցեում շա՜տ մարդիկ են ապրում` իրենց բարի ժպիտներով, ու անվերջանալի երազանքներով, ո՞նց բացատրեմ, որ դեռ նամակս չուղարկած, արդեն պատասխանի եմ սպասում... Ո՞նց բացատրեմ, որ չեմ գժվել... էդպիսի հասցե գոյություն ունի... Բայց ես դեռ շարունակում եմ սպասել` արխիվացված նամակիս պատասխանին.... Կգա, վստահ եմ, որովհետև հասցեատերս անպատասխան չի թողնի... 

 ... Փոստատունս փոխեցի, նամակիս ոճն էլ հետը: Գրեցի, որ շատ ենք կարոտում իրեն. կարճ էր` շուտ կհասներ... Էս անգամ էլ ասացին չենք ընդունում. Ծրարի վրա ես գրել... 

No comments:

Post a Comment