Friday, 22 May 2020

Առարկայական ամփոփում. [Պատմություն]

Առարկայական ամփոփում` պատմություն: Ընդհանուր եզրակացնություն, կատարած աշխատանքների ընդհանուր փաթեթ: 



«Ով պատմություն ունի՝ չի կարող ետ չնայել»: 
«Պարույր Սևակ» 


Պատմություն առարկան` ինքնին արդեն կարևոր առարկա է: Բավականին հետաքրքիր, համեմված տարբեր իրադարձություններով, պատմություններով, ճակատագրական որոշումներով և այլն: 
Պատմության մեթոդաբանությանը հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե որն է հասարակական պատմության առարկայական ոլորտը, որոնք են դրա գործառույթները և հիմնական մեթոդները: Հասարակական պատմության առարկայական ոլորտը բնութագրելիս թվում է, թե դրանում ոչ մի դժվարություն չկա. դա անցյալն է իր դրսևորումների ողջ որոշակիությամբ, անհատականությամբ ու բազմազանությամբ: Ներկայումս թերևս չի կարելի խոսել պատմության ընդհանուր ուսմունքի գոյության մասին: Դեռ պետք է ուսումնասիրվեն առանձին բնագավառների պատմությունները, դրանց կառուցվածքային-մեթոդաբանական առանձնահատկությունները և համադրության միջոցով բացահայտվեն ընդհանրություններն ու տարբերությունները: Եվ այդ առանձնացված ընդհանրությունները պետք է դառնան պատմություն՝ որպես ընդհանուր գիտության յուրահատկություններ: 
Առայժմ դա չունենք, և հիմնականում ընդունված է պատմություն ասելով հասկանալ անցյալի հասարակության, մարդու, նրա անհատականության, սոցիալական, քաղաքական, իրավական, տնտեսական, հոգևոր, հոգեբանական, մշակութային հարթությունների, տարածության-ժամանակի մեջ դրանց փոփոխման, կարելի է պնդել՝ օրինաչափ փոփոխման առանձնահատկությունների բացահայտումը, նկարագրությունն ու բացատրությունը: 
Պատմության էջերում ամրագրված անցյալի փորձն ունի նաև ինքնուրույն նշանակություն: Այն, վերստեղծելով մարդկային հասարակության անցյալի պատկերը, կատարում է սոցիալական հիշողության գործառույթ: Այդ իմաստով պատմությունը մարդկային հասարակության գոյության և հետևողական զարգացման անհրաժեշտ նախադրյալ է: 
Ոչ մի սերունդ չի սկսում զրոյից:  Յուրաքանչյուրը պատմական ասպարեզ է դուրս գալիս՝ այս կամ այն չափով յուրացնելով անցյալի փորձը, և իր հասարակական գործունեությունը կատարելիս հենվում է դրա վրա: Պատմական գիտությունը միջնորդավորված դիրք է գրավում անցյալի և ներկայի միջև: Անցյալի փորձը, որն ամրագրված է ժողովրդի հասարակական հիշողության մեջ, ունի բարձրագույն արժեք և համապատասխան պայմաններում կարող է վերածվել իրական քաղաքական ուժի: 
Պատահական չէ, որ ժողովուրդների կյանքի շրջադարձային փուլերում մեծանում է նրանց հետաքրքրությունը պատմության նկատմամբ: 
Հավաքելով, պահպանելով, տարածելով անցյալի մասին կոլեկտիվ հիշողությունները՝ այսօր, հարկ եմ համարում ներկայացնել 2019-2020թ. Ուս. Տարվա կատարած բոլոր առաջադրանքները, որոնք կատարել, վերլուծել, հետազոտել եմ այս ուս. Տարվա ընթացքում: 

Նախ և առաջ, ներկայացնում եմ «Պատմություն» առարկայի էջը, որտեղ կարող եք ծանոթանալ իմ ամբողջ տարվա գործոնեության հետ: 





No comments:

Post a Comment